Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ապրիլին արտադրական ոլորտները նահանջել են

Վերադարձ լուրերի բաժին

Ապրիլին Հայաստանում արտադրվել է 134 մլրդ 813 մլն 100 հազար դրամի արդյունաբերական արտադրանք՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ կրճատվելով 8.6%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ 9.2%-ով։ Այդ մասին հայտնում է Վիճակագրական կոմիտեն։ Չնայած ընդհանուր արդյունաբերական արտադրանքի կրճատմանը՝ հանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումը 2020 թ.-ի ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27.6%-ով։ Ի տարբերություն հանքարդյունաբերության՝ մշակող արդյունաբերության ծավալները կրճատվել են 16.2%-ով։ Իսկ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումն ու ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակումը համապատասխանաբար՝ 13.5 և 23.1%-ով։ Արտադրության մնացած ոլորտների արտադրանքի կամ ծառայությունների ծավալները նույնպես կրճատվել են՝ բացառություն է կազմում տրանսպորտի ոլորտը, որտեղ աննշան աճ է գրանցվել։

EconoMood

b4b.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏՄՊՊՀ-ն հավկիթի շրջանառության ոլորտում ուսումնասիրություն է իրականացնում

Ուսումնասիրության նպատակն է հավկիթի շուկայում արդյունավետ մրցակցային միջավայրի ձևավորումը շուկայում առկա մրցակցային խնդիրների վերհանման և դրանց օպերատիվ ու օպտիմալ լուծման ուղիների բացահայտման միջոցով։

Արցախահայության աջակցության նպատակով այս պահին երկու միջոցառում է հաստատված

Այդ մասին կառավարության նիստում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Վարչապետը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ

Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ: