Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՊՊԱ վիճակագրություն. Ով քանի մեքենա է ապահովագրում

Վերադարձ լուրերի բաժին

09:08 , 18 Մայիս 2017

2017թ. ապրիլի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 457 756, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 4 139-ով։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն։

ԱՊՊԱ ոլորտում ամենամեծ տեսակարար կշիռն ունի «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը՝ 125 956 տրանսպորտային միջոց, որը կազմում է ընդհանուր թվի 28%-ը։

Երկրորդ տեղում «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն է (97 338 տրանսպորտային միջոց, 21%), երրորդում՝ «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը (87 346 տրանսպորտային միջոց, 19%)։

appa-01

 Ապրիլ ամսվա համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 534 մլն դրամ, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է մոտ 497 մլն դրամով, իսկ վճարված հատուցումների առանձին տեսակները ունեն հետևյալ տեսքը (հազար ՀՀ դրամ) ՝

appa-02

Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 2,609, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է 2,786-ով։ Բավարարված մեկ դիմումի գծով հատուցման միջին չափը 2017թ. ապրիլ ամսվա դրությամբ կազմել է 180,000 ՀՀ դրամ:

2017 թվականի ապրիլ 30-ի դրությամբ վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 59%, ինչը նախորդ տարվա նույն ամսաթվի համեմատ աճել է մոտ 12 տոկոսային կետով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ես կոորդինացնելու եմ տնտեսական բլոկը և տարածքային զարգացումը. Կարեն Կարապետյան (տեսանյութ)

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը

«Սինոփսիս» ընկերությունը հայտարարություն է տարածել` քաղաքական գործընթացների կապակցությամբ

Սինոփսիսը ընդունում է իր աշխատակիցների ազատ կամքի դրսևորման իրավունքը, գտնելով, որ նրանք ազատ են արտահայտելու իրենց քաղաքացիական դիրքորոշումներն ու առաջնայնությունները

Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնին կմասնակցի մոտ 1000 վազորդ

Կոնվերս Բանկը Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնի հովանավորն է: