Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՊՊԱ. «Ռոսգոսստրախ Արմենիան» զիջում է դիրքերը

Վերադարձ լուրերի բաժին

10:55 , 14 Նոյեմբեր 2017

Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի տվյալներով՝ 2017թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 482 855, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 3 499-ով։

Հավաքագրված ապահովագրավճարների ծավալը կազմել է 15 մլրդ 365.2 մլն դրամ։

Թե՛ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող տրանսպորտային միջոցների քանակով, թե՛ ապահովագրավճարների մեծությամբ՝ շուկայի առաջատարը շարունակում է մնալ «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը։

Հոկտեմբերի 31-ի դրությամբ այս ընկերության հավաքագրած ապահովագրավճարները կազմել են 3 մլրդ 975 մլն դրամ, իսկ մեքենաների քանակը, որոնց հետ ԱՊՊԱ պայմանագիր է կնքվել՝ 126 013, որը ԱՊՊԱ ունեցող մեքենաների ընդհանուր թվի 26.1%-ն է։

Մեքենաների քանակով երկրորդ տեղում «Ինգո Արմենիան» է (103 790 մեքենա, 21.5%), իսկ երրորդը՝ «Նաիրի Ինշուրանսը» (94 180 մեքենա, 19.9%)։

appa1

Նշենք, որ «Ռոսգոսստրախ Արմենիան» թեև այս պահին առաջատարն է ԱՊՊԱ շուկայում, սակայն վերջին 3 տարիներին նկատելիորեն զիջում է դիրքերը։ Ինչպես տեսնում եք ստորև բերված գծապատկերում, 2014 թվականին «Ռոսգոսստրախ Արմենիա»-ին բաժին էր ընկնում ԱՊՊԱ պայմանագիր ունեցող մեքենաների 33.7%-ը: 2015 թվականի սեպտեմբերին «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի կշիռը նվազել է մինչև 32.4%, 2016 թվականի սեպտեմբերին՝ 28.9%։

Ընդ որում, 2014-2017թթ. ժամանակահատվածում ԱՊՊԱ ունեցող մեքենաների թիվն աճել է ավելի քան 30 հազարով, իսկ «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի հետ պայմանագիր ունեցողներինը՝ նվազել 25 հազարով։ Սա նշանակում է, որ «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն դիրքերը զիջել է ոչ միայն նոր հաճախորդների գծով, այլև կորցրել է իր հաճախորդների որոշակի մասին։

appa2

Նույն ժամանակահատվածում ԱՊՊԱ շուկայում դիրքերը զիջել է նաև «Արմենիա Ինշուրանսը»՝ 2014 թվականի սեպտեմբերի 8.8%-ից (39 442 մեքենա) հասնելով 7%-ի (33 550 մեքենա)։

Մնացած ընկերությունները, բնականաբար, մեծացրել են իրենց ներկայությունը ԱՊՊԱ շուկայում։ Ամենից շատ դիրքերն ամրապնդել է «Նաիրի Ինշուրանսը»։ Եթե 2014 թվականի սեպտեմբերին այս ընկերությանը պատկանում էր ԱՊՊԱ շուկայի 13.2%-ը (ըստ մեքենաների քանակի), ապա 2017 թվականի սեպտեմբերին այն արդեն 19.8% է։ «Նաիրի Ինշուրանսի» հետ ԱՊՊԱ ունեցող մեքենաների թիվը 59 հազարից հասել է 95 հազար։

«Ինգո Արմենիայի» կշիռն աճել է 0.5 տոկոսային կետով (21%-ից հասնելով 21.5%-ի), «ՍԻԼ Ինշուրանսինը»՝ 1 տոկոսային կետով, «Ռեսոյինը»՝ 1.2 տոկոսային կետով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ՝ սպառողական զամբյուղն էժանացել է

Վիճակագրական «միջադեպի» հետքերով. ինչու է տարբերվում ներմուծման տվյալը

ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Մեդվեդևը չհամաձայնեց Կարեն Կարապետյանի հնչեցրած թվի հետ։

Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

Կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը: