Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՊՊԱ ոլորտ. քանի մեքենա է բաժին ընկնում յուրաքանչուր ընկերությանը և ինչպես է փոխվել այդ ցուցանիշը

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

10:17 , 13 Օգոստոս 2016

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալներով՝ 2016 թվականի հունիսի վերջի դրությամբ Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր է ունեցել 440579 տրանսպորտային միջոց։
Այս թիվը սեզոնային բնույթ ունի՝ տարվա սկզբից աճում է և տարեվերջին հասնում իր պիկին, հետո կրկին նվազում, ինչը պայմանավորված է պայմանագրերի կնքման ժամանակի հետ։

Ամեն դեպքում, ինչպես տեսնում ենք գծապատկերից՝ 2015 թվականի հունիսի համեմատ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող մեքենաների թիվն ավելացել է մոտավորապես 5000-ով։

 

Պայմանագրերի մեծ մասը պատկանում է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ‐ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությանը՝ 130472 տրանսպորտային միջոց, որը կազմում է ընդհանուր թվի 29.6%-ը։ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող մեքենաների թվով երկրորդը «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն է՝ 90745 մեքենա։ Ամենից քիչ մեքենաներ ունի «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը՝ 30500։  

Իսկ ինչպես է փոխվել առանձին ընկերությունների տեսակարար կշիռը ԱՊՊԱ պայմանագիր ունեցող մեքենաների քանակով՝ վերջին 1 տարվա ընթացքում։
Ինչպես տեսնում եք՝ շուկայի խոշորագույն խաղացող «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ‐ԱՐՄԵՆԻԱ»-ի տեսակարար կշիռը նվազել է 3.1 տոկոսային կետով (2015 ի հունիսի վերջին այս ընկերությանը բաժին էր ընկնում ԱՊՊԱ պայմանագիր ունեցող տրանսպորտային միջոցների 32.7%-ը)։

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի տեսակարար կշիռը 7.5%-ից նվազել է մինչև 6.9%: «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի կշիռը նույնպես նվազել է՝ 22.4%-ից հասնելով 20.6%-ի։

 

Մյուս 3 ապահովագրական ընկերությունների կշիռն աճել է։
«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ին բաժին ընկնող մեքենաների թիվը 11.7%-ից հասել է 12%-ի։ «ՌԵՍՈ»-ի կշիռն աճել է 1.3 տոկոսային կետով՝ 11.5%-ից հասնելով 12.8%-ի։

Իսկ ամենից շատ՝ 3.9 տոկոսային կետով աճ է գրանցել «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը։ 2015 թվականի հունիսին այս ընկերությանը բաժին էր ընկնում 61740 մեքենա (ընդհանուրի 14.2%-ը), իսկ 2016 թվականի հունիսին՝ 79761 մեքենա (ընդհանուրի 18.1%-ը):

Կարդացեք նաև՝ Որ ապահովագրականներն են ամենից շատ մերժել դիմումատուներին ԱՊՊԱ-ի գծով

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես ապահովել երկարաժամկետ շահութաբերություն. Ռազմավարության մշակումը կազմակերպություններում

Ըստ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Պորտերի՝ կազմակերպության կողմից պլանավորած երկարաժամկետ շահութաբերության վրա կարող են ազդել 5 հիմնական գործոններ կամ ուժե

Հայաստանում ծնված տղաների և աղջիկների հարաբերակցությունը՝ 1990-2016 թվականներին

Ընդհանրապես, կենսաբանորեն ձևավորված նորմալ միջակայք է համարվում 1.04-ից 1.06-ը (յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով՝ 104-106 տղա)։

«Անելիք» բանկի տարօրինակ թռիչքն ու վայրէջքը

2017թ. երրորդ եռամսյակում բանկի վարկերն ու ավանդները պարզապես գահավիժել են։