Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՊՊԱ-ն օն-լայն՝ նաև ինքնասպասարկման տերմինալների միջոցով

Վերադարձ լուրերի բաժին

11:54 , 13 Դեկտեմբեր 2017

ԱՊՊԱ պայմանագրերն այսուհետ հնարավոր է առցանց կնքել նաև ապահովագրավճարի կանխիկ վճարման տարբերակով՝ կանխիկի ընդունման հնարավորությամբ վճարային տերմինալների միջոցով։

Այս մասին հիշեցնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն և հիշեցնում, որ ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքման հնարավորությունը ներդրվել է սույն թվականի նոյեմբերի 1-ից:

Գործընթացը բավական պարզ է և հարմար, հնարավոր է իրականացնել առավելագույնը 3-ից 4 րոպեի ընթացքում՝ վճարելով նախատեսվածից 5%-ով ավելի ցածր ապահովագրավճար:

Ապահովագրավճարի անկանխիկ վճարման (վճարային քարտերի միջոցով) տարբերակով ԱՊՊԱ պայմանագրերն առցանց կնքելու համար կարող եք այցելել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի www.appa.am պաշտոնական կայքի «ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքում» բաժին, www.aswa.am կայք կամ ցանկացած ապահովագրական ընկերության պաշտոնական կայք:

ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքումների գործընթացի հակիրճ նկարագրությունը կարող եք դիտել նաև https://www.youtube.com/watch?v=_EswcEOV3l4&feature=youtu.be հղումով տեղադրված տեսահոլովակի միջոցով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեծ ստվերայնություն՝ խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների ոլորտում

ՊԵԿ դիտարկումները վկայում են, որ խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց կողմից խիստ թերի են հայտարարագրվում եկամուտները

Ucom-ը գործարկեց ավտոպարկի կառավարման uFleet նորարարական լուծումը

Հոկտեմբերի սկզբին ԴիջիԹեք 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսին Ucom ընկերության կողմից ներկայացված uFleet ավտոպարկի կառավարման ամպային նորարար լուծումն արդեն հասանելի է օգտագործման համար

Ալավերդու պղնձաձուլական գործարանը կվերաբացվի և առաջիկա մեկ տարվա ընթացքում չի փակվի. Azatutyun

Երեկ կայացել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Ալավերդու երեք օր առաջ փակված պղնձաձուլարանի սեփականատեր, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը