Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՊՊԱ-ի գծով վնասաբերությունը հուլիսին կազմում է 48.4%

Վերադարձ լուրերի բաժին

10:45 , 17 Օգոստոս 2016

Ըստ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալների, 2016թ. Հուլիսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 444579, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 4000-ով։

Տարվա առաջին 7 ամիսների ընթացքում հաշվեգրված ապահովագրավճարների ծավալը կազմել է 10 մլրդ 806 մլն դրամ։ Բավարարված (վճարված և դեռևս չվճարված) հատուցումների ծավալը՝ 4 մլրդ 716.8 մլն դրամ։

Հաշվետու ժամանակահատվածում հատուցում ստանալու համար ներկայացվել է 19467 դիմում, որոնցից 460-ը մերժվել են։

Հուլիս ամսվա համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 640 մլն դրամ, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է մոտ 37 մլն դրամով։

Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 3147, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է 202-ով։ Բավարարված մեկ դիմումի գծով հատուցման միջին չափը 2016թ. հուլիս ամսվա դրությամբ կազմել է 200408 ՀՀ դրամ։

2016 թվականի հուլիս ամսվա դրությամբ վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 48.4%։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեծ ստվերայնություն՝ խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների ոլորտում

ՊԵԿ դիտարկումները վկայում են, որ խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց կողմից խիստ թերի են հայտարարագրվում եկամուտները

Ucom-ը գործարկեց ավտոպարկի կառավարման uFleet նորարարական լուծումը

Հոկտեմբերի սկզբին ԴիջիԹեք 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսին Ucom ընկերության կողմից ներկայացված uFleet ավտոպարկի կառավարման ամպային նորարար լուծումն արդեն հասանելի է օգտագործման համար

Ալավերդու պղնձաձուլական գործարանը կվերաբացվի և առաջիկա մեկ տարվա ընթացքում չի փակվի. Azatutyun

Երեկ կայացել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Ալավերդու երեք օր առաջ փակված պղնձաձուլարանի սեփականատեր, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը