Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՊՀ բոլոր երկրները ահաբեկիչների հարձակումների պոտենցյալ օբյեկտներ են. Պուտին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

16:55 , 05 Ապրիլ 2017

ԱՊՀ երկրներից գրեթե յուրաքանչյուրը ահաբեկչական հարձակումների պոտենցյալ օբյեկտ է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Մենք տեսնում ենք, որ իրավիճակը, ցավոք, չի բարելավվում: Եվ դրա ամենալավ հաստատումը Սանկտ Պետերբուրգի ողբերգական իրադարձությունն է: Ահաբեկչական հարձակման հետևանքով մահացել են մարդիկ, կան բազմաթիվ տուժածներ»,- ասել է Պուտինը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների հետ հանդիպմանը:

ՌԴ նախագահը նշել է, որ «մենք գիտենք, որ մեր երկրներից յուրաքանչյուրը, գրեթե ամեն մեկը ահաբեկչական հարձակումների հնարավոր պոտենցյալ օբյեկտ է»:

Պուտինը ԱՊՀ երկրների սպառնալիքների թվում նշել է «արտաքին ուժերի ազդեցությունը ներքաղաքական իրավիճակի վրա»:

ՌԴ նախագահի կարծիքով՝ ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունները ներկայումս արդյունավետ կերպով համագործակցում են:

«Ստեղծվել է շատ լավ միություն, շատ լավ համագործակցություն մեր բոլոր երկրների գլխավոր մարտահրավերների հարցերով աշխատանքի համար»,- կարծում է Պուտինը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են. Դոնալդ Թրամփ

«Երբ ասացի հայ եմ, ասաց՝ օ, հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են»,-հավելեց արքեպիսկոպոսը:

Աշխարհի բնակչությունը մինչև 2050 թվականը կավելանա 2.2 միլիարդ մարդով. ՄԱԿ

Այդ մասին ասված է «Աշխարհի ազգաբնակչությունը 2018 թվականին» զեկույցում, որը հրապարակվել է Ազգաբնակչության բնագավառում ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից:

ՀԲ-ն կոչ է արել նախապատրաստվել առևտրում իրադրության հնարավոր վատանալուն

Առեւտրային սահմանափակումները կբերեն գլոբալ տնտեսության աճի դանդաղման, եւ հարկ է, որ երկրներն այժմ մտածեն իրադրության վատանալու դեպքում ձեռնարկվելիք միջոցների շուրջ