Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ապամոնտաժվել են ապօրինի շինություններ (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

13:49 , 07 Հունիս 2018

Ապօրինի շինարարության և հողազավթումների կանխարգելման, ինչպես նաև ինքնակամ կառույցների հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում շարունակում են պարբերական շրջայցերը մայրաքաղաքի վարչական շրջաններում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Այս համատեքստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից տարվող ամենօրյա աշխատանքների ընթացքում մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի թիվ 2 հասցեում արձանագրվել է շենքի տանիքում մետաղական կոնստրուկցիաների օգտագործմամբ ձեղնահարկի ապօրինի շինարարություն, ինչն անմիջապես կասեցվել է: Փաստի վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, որից հետո ապամոնտաժվել են մետաղական կառուցվածքները:
Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի թիվ 37 շենքի հարևանությամբ էլ վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է շենքի բակում ինքնակամ կառուցված ապօրինի ավտոտնակ, որը ևս ապամոնտաժվել է, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն էլ ազատվել ապօրինի տիրապետումից՝ տարածքը բերելով նախկին տեսքի:

Ապօրինի շինարարության և հողազավթումների կանխարգելման աշխատանքները կրում են շարունակական բնույթ:

yerevan02 yerevan03 yerevan04 Yerevan05

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գեորգի Ավետիսյանը նշանակվեց սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գեորգի Ավետիսյանը նշանակվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավել գումար են հափշտակել. հարուցվել է քրեական գործ

«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ: