Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ապահովագրական ընկերություն-բուժհիմնարկ ոչ ֆորմալ պայմանավորվածություններին պետք է վերջ դնել. Արսեն Թորոսյան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

15:21 , 14 Օգոստոս 2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել հայաստանյան ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Առողջապահական ապահովագրության ոլորտը պետք է առողջացնել, բուժհիմնարկների հետ ոչ ֆորմալ պայմանավորվածություններին պետք է վերջ դնել, իսկ որ այդպիսիք կան` տեղյակ ենք»,- հայաստանյան ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքով` սոցիալական փաթեթի շրջանակներում ապահովագրական ծառայությունների մատուցման որակը պետք է բարձրացվի: Հիմնական անելիքներից է նաև ապահովագրության շրջանակի ընդլայնումն ու ապահովագրվածների թվաքանակի կտրուկ ավելացումը: Իսկ այս նպատակին պետք է հասնել առավել արդյունավետ աշխատող, միաժամանակ հնարավորին չափ քիչ ծախսատար համակարգ ունենալով: «Այս առումով քաղաքացիների վստահությունը շահելն ու նրանց կողմից ստացվող բողոքների կրճատումը պետք է լինի մեր ընդհանուր օրակարգում»,-ասել է Թորոսյանը:

Անդրադարձ է կատարվել ընկերություններին հետաքրքրող հարցերին, մասնավորապես, նաև բժշկական սխալի ապահովագրության ներդրման թեմային: Նախարարը շեշտել է, որ ոլորտին առնչվող ցանկացած հարց նախարարությունում կդառնա քննարկման թեմա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՏՄ պետությունների Կենտրոնական բանկերի նախագահներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Կենտրոնական բանկերի նախագահներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ:

ՈւՂԻՂ. ԱԺ-ում ընթանում է կառավարության հետ հարցուպատասխանը

ՀՀ վարչապետն ու կառավարության անդամները պատասխանում են Ազգային ժողովի պատգամավորների հարցերին։