Invalid username or password
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ օրենքով սահմանված հաշվետվություններում, հաշվարկում, հայտարարագրում կամ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ մի շարք ապահովագրական ընկերությունների վերաբերյալ հարուցվել են քրեկան գործեր: Այդ մասին հայտնեց ՊԵԿ մամուլի ծառայությունը:
Քննված և քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքում վերջինները շրջանառության հարկ վճարող հանդիսացող Ա/Ձ-ներից ստացել են ապահովագրական միջնորդի ծառայություններ, որոնք չեն ունեցել վարձու աշխատողներ և հաշվարկային փաստաթղթեր դուրս են գրել բացառապես ապահովագրական ընկերություններին՝ նման եղանակով ապահովելով ծառայությունների ստացման բարձր տոկոսայնություն: Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ա/Ձ-ների մատուցած ապահովագրական միջնորդի ծառայություններն իրատեսական չեն եղել, ինչի արդյունքում էլ ապահովագրական ընկերությունների կողմից շահութահարկի հաշվարկներում համախառն եկամտից ցույց են տրվել չհիմնավորված նվազեցումներ:
Քննության ընթացքում որոշ ապահովագրական ընկերություններ, գիտակցելով և ընդունելով իրենց կողմից ծավալած գործունեության ընթացքում հարկերի հաշվարկման մեջ թույլ տված խախտումները մինչև համալիր հարկային ստուգումներ իրականացնելն ինքնուրույն հաշվարկել և հարկային մարմնին են ներկայացրել ճշգրտված հաշվետվություններ և վճարել դրանցից բխող շուրջ 218 միլիոն 483 հազար ՀՀ դրամի հարկային պարտավորություն:
Միաժամանակ, որոշ ապահովագրական ընկերությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտումներ 581
Այս տարվա հունվար-սետեմբերին ընդհանուր առևտրաշրջանառության ծավալում Ռուսաստանին բաժին է ընկնում 27 տոկոսը:
Կոշկեղեն, տեքստիլ, սնունդ` ահա ռուսական շուկայում պահանջված հայկական ապրանքի ոչ ամբողջական ցանկը: