Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Աշտարակ կաթն» ու «Բիոկաթը» «անհետացել» են ՀՀ խոշոր հարկատուների ցանկից

Վերադարձ լուրերի բաժին

18:03 , 17 Մայիս 2017

Կաթնամթերքի շուկայում գործող երբեմնի խոշորագույն հարկատու ընկերությունը՝ «Աշտարակ կաթը» բացայակայում է այս տարվա առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկից։

1000 խոշոր հարկատուների ցանկի վերջին հորիզոնականը զբաղեցնող ընկերությունը առաջին եռամսյակում վճարել է 22.8 մլն դրամի հարկեր և տուրքեր։ Ու եթե «Աշտարակ կաթ»  ցանկում չկա, նշանակում է՝ կա՛մ ընկերությունը 22.8 մլն դրամից պակաս է վճարել, կա՛մ ընդհանրապես չի վճարել։

Որպեսզի ամեն ինչ ավելի պարզ լինի, հիշեցնենք, որ 2015 թվականի առաջին եռամսյակում ընկերությունը վճարել էր 262.8 մլն դրամի հարկեր և խոշոր հարկատուների ցանկի 98-րդ տեղում էր։ 2016 թվականի առաջին եռամսյակում հարկերը զգալիորեն նվազեցին՝ հասնելով 90.4 մլն դրամի, սակայն ընկերությունը շարունակում էր մնալ խոշոր հարկատուների ցանկում (268-րդ տեղում)։ Այս տարի, ինչպես նշեցինք, ընկերությունը ցանկից բացակայում է։

Իհարկե, ընթերցողնեը կհիշեն, որ անցյալ տարվա դեկտեմբերին Երեւանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն շրջանների ընդհանուր իրավասության դատարանն «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն սնանկ ճանաչեց՝ պարտքերի պատճառով։ Սակայն ընկերությունը շարունակում է ապրանք մատակարարել խանութներին և ակտիվ գովազդում է իր արտադրանքը։

Տեղեկացնենք, որ սնանկ ճանաչված ընկերության կուտակված պարտավորությունները սառեցվում են, սակայն եթե այն շարունակում է գործել, ապա պետք է կատարի ընթացիկ պարտավորությունները։ Գործելը՝ գործում է. դրա ապացույցը ընկերության կաթնամթերքն է խանութներում։ Սակայն հարկեր, ինչպես տեսնում ենք, չի վճարում (համենայնդեպս՝ ՀՀ պետական բյուջեին)։ Նշենք նաև, որ մի ժամանակ 500-ից ավելի աշխատող ունեցող այս ընկերությունում ներկայումս գրանցված է ընդամենը 21 հոգի։

Ընդհանրապես, «Աշտարակ կաթի» այս ամբողջ պատմությունը բավականին մութ է։ Մի քանի ամիս առաջ հայտարարվեց, որ «Աշտարակ կաթում» առողջացման ծրագիր է գնում,որ մի ընկերություն ներդրում է արել կամ պատրաստվում է ներդրում անել ընկերությունում։ Հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ընկերությունը շարունակում է փաստացի գործել Հայաստանում, սակայն նոր սեփականատիրոջ իրավաբանական հասցեն Արցախում է։ Այսինքն՝ «Աշտարակ կաթն» այլևս Արցախի հարկատու է։

Սակայն ընկերության արտադրանքի վրա մինչ օրս նշվում է «Արտադրող՝ «Աշտարակ կաթ» ՓԲԸ, Արագածոտնի մարզ, գյուղ Ագարակ»։ Իսկ ընկերության կայքն ու ֆեյսբուքյան էջը գործում են բնականոն հունով՝ առանց նշելու, որ ընկերությունը փոփոխությունների է ենթարկվել՝ նախկին «Աշտարակ կաթը» չէ։

Նշենք նաև, որ այս տարվա առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկից բացակայում է նաև «Բիոկաթ» ընկերությունը։ Սակայն այս ընկերության դեպքում տարօրինակություն չկա՝ ընկերությունն անցած տարվա առաջին եռամսյակում վճարել էր 22.3 մլն դրամ և, ամենայն հավանակությամբ, հարկերն այնքան չի ավելացրել, որ տեղ գտնի ցանկում։

Ինչ վերաբերում է ցանկում տեղ գտած ընկերություններին, ապա այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ կաթնամթերքի շուկայում խոշորագույն հարկատու ընկերությունը «Դուստր Մարիաննան է»։ Այս ընկերությունը 3 ամսում պետբյուջե է վճարել 278.5 մլն դրամի հարկեր և զբաղեցրել խոշոր հարկատուների ցանկի 110-րդ հորիզոնականը։

Երկրորդ տեղում «Թամարա և Անի» ընկերությունն է (Ani Product): Ընկերությունը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 48 մլն դրամով (42%-ով) ավելացրել է հարկերը, վճարել 161.5 մլն դրամ և զբաղեցրել խոշոր հարկատուների ցանկի 183-րդ հորիզոնականը։

Խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել նաև կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Թամարա» (49.7 մլն դրամ, 485-րդ տեղ), «Չանախ» (47 մլն դրամ, 529-րդ տեղ) և «Իգիթ» (25.5 մլն դրամ, 901-րդ տեղ) ընկերությունները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական ակտիվության աճի տեմպը թուլացել է

2017 թվականի հունվար-օգոստոսին՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվությունն աճել է 5.5%-ով։

Կհաջողվի՞ արդյոք Կարեն Կարապետյանի կառավարությանը՝ մեծացնել հետաքրքրությունը լիզինգի նկատմամբ

Ֆինանսական վարձակալության՝ լիզինգի ծավալները վերջին 1.5 տարվա ընթացքում նվազել են

Բանկային ոլորտի կապիտալիզացիան հուլիսին նվազել է (գծապատկերներ)

Հայաստանում գործող 17 բանկերի հաշվեկշռային ընդհանուր կապիտալը 2017 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 653.7 մլրդ դրամ։