Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Աշտարակ կաթը» առողջացման նոր ծրագիր ունի. ով է լինելու ընկերության նոր սեփականատերը

Վերադարձ լուրերի բաժին

17:28 , 01 Դեկտեմբեր 2016

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 1-ին հանդիպել է գործարար Արտակ Ասատրյանի և «Աշտարակ կաթ» ընկերության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանի հետ: Ինչպես նշվում է նախարարության պաշտոնական կայքում, մինչ այս փուլը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Կենտրոնական բանկի համագործակցության արդյունքում քննարկվել էին այն քայլերը, որոնք անհրաժեշտ են առողջացման գործընթացում ներգարվված կազմակերպության բնականոն գործունեության համար:

Սուրեն Կարայանն իր ներածական խոսքում ասել է. «Մի շարք քննարկումներ ենք ունեցել «Աշտարակ կաթ» ընկերության շուրջ առաջացած խնդիրների լուծման նպատակով: Հիմա հասել ենք խնդրի հանգուցալուծման փուլին: Մեզ համար կարևոր է հասկանալ, թե ի՞նչ հունով է շարունակելու աշխատել ընկերությունը, ի՞նչ աշխատատեղեր են պահպանվելու, ինչպե՞ս են մարվելու գյուղացիների պարտքերը: Մեր նախկին քննարկումների ժամանակ մոտեցումներ ենք ամագրել: Այսօր դրանք կբերվեն վերջնական տեսքի»:

Ավելի ուշ լրագրողների հետ կայացած զրույցում նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ կազմակերպությունը մի շարք բանակցություններ է ունեցել նախկին սեփականատերերի հետ: Ըստ փոխնախարարի` ամենակարևոր խնդիրներն այս փուլում հետևյալն են` ընկերության երբեմնի դիրքի վերականգնում շուկայում, գյուղացիների արտադրանքի կայուն գնումներ և աշխատատեղերի պահպանում:

Ընկերության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանը վստահեցրել է, որ ընկերության արտադրանքն արդեն իսկ 3 օր է` շուկայում է: Առողջացման ծրագրի շրջանակներում ընկերությունը փորձելու է անել առավելագույնը` չկորցնելու իր գնորդին: Արտակ Ավագյանը տեղեկացրել է նաև, որ պարտքերի մարման շուրջ առանձին բանակցություններ են ընթանում գյուղմթերողների հետ:

Իսկ ո՞վ է լինելու «Աշտարակ կաթի» նոր սեփականատերը կամ ներդրողը։

Կաթնամթերք արտադրող «Աշտարակ կաթ» ընկերությունում ներդրումներ կատարելու հարցում հետաքրքրված է Adra Remara միջազգային կազմակերպությունը, որը գործում է ԱՄՆ-ում: Այդ ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը պոտենցիալ ներդրողն է, սակայն դեռևս հստակ չէ՝ այն կդառնա՞, արդյոք, սեփականատեր, թե՞ ոչ: Հայաստանում այդ կազմակերպության առողջացման ծրագրի ղեկավարը Արտակ Ավագյանն է, իսկ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավարները՝ Արա և Արտակ Ասատրյանները:

artak-asatryan

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների  նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանն ասել է, որ նախարարությունը փորձում է գտնել բոլոր հնարավորությունները, որով կարող է երաշխավորվել «Աշտարակ կաթ» ընկերության ապրանքանիշով արտադրության շարունակականությունը։ «Մենք փորձում ենք այնպես անել, որպեսզի երաշխավորենք նշված կազմակերպության աշխատողների աշխատատեղերը։ Սա շատ կարևոր է այն բազմաթիվ գյուղացիների համար, ովքեր երկարատև գործունեություն են ունեցել ընկերության հետ և վաճառել են իրենց գյուղատն տեսական արտադրանքը։ Սա բարդ գործընթաց է և այստեղ մեկ օրում չի կարող որոշում կայացվել»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ռոստելեկոմը» չի մեկնաբանում «Բիլայնի» կողմից գնվելու մասին տեղեկությունը

Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Բիլայնը» բանակցություններ է սկսել՝ «Ռոստելեկոմը» ձեռք բերելու համար

Կոնվերս բանկը ներկայացնում է նոր պրոդուկտ՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար

Կոնվերս Բանկը արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է ինտերնետային վճարումների ArCa SecurePay անվտանգության համակարգը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ինտերնետային վճարումների իրականացման անվտանգության ապահովման նոր «ArCa SecurePay» համակարգը։