Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աշխեն Հովակիմյան. Սինգապուրի ազգային խորհրդանիշի հեղինակը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դեմքեր

10:46 , 01 Մարտ 2017

Աշխեն Հովակիմյանը հայտնի է նաև Ագնես Ջոակիմ անունով, նա հայտնի գիտնական-այգեգործ էր։
Շնորհիվ նրա ջանքերի՝ XIX դարի վերջին հայտնաբերվեց խոլորձի հայտնի տեսակը՝ «Վանդա միսս Ջոակիմը» (The VandaMiss Joaquim), որն արդյունքում դարձավ Սինգապուրի խորհրդանիշը։

Աշխեն Հովակիմյանը ծնվել է 1854թ. Սինգապուրում հայտնի հայկական ընտանիքում։ Մորական գծով նրա պապը՝ Իսայի Զախարիան, Սինգապուրի Առևտրային պալատում առաջին հայն էր և տեղի հայ համայնքի ղեկավարը։

Աշխենի հայրը՝ Բարսեղ Ջոակիմը, համարվել է Հարավարևելյան Ասիայի ամենահաջողակ կոմերցիոն գործակալներից մեկը, որը, բացի բիզնեսից, զբաղվել է նաև բարեգործական մեծ աշխատանքով։

Վաղ հասակից Ագնես Ջոակիմը տարված է եղել այգեգործությամբ, իսկ հասուն տարիքում խոլորձի նկատմամբ սերը վերաճել է գիտական գործունեության։

Հովակիմյանը 1893-1895թթ. ակտիվորեն մասնակցել է սինգապուրյան ծաղկե փառատոներին և բազմիցս ճանաչվել խոլորձների լավագույն մասնագետ։

XIX դարի վերջին հայուհին Սինգապուրի Բուսաբանական այգու տնօրեն Հենրի Ռիդլիին ցուցադրել է իր աճեցրած ծաղիկը՝ «Վանդա միսս Ջոակիմը»։ Էկզոտիկ ծաղկի այդ տեսակը, որը ստացվել էր բիրմայական և մալայզիական խոլորձներից, դարձավ աշխարհում խոլորձի առաջին հիբրիդներից մեկը։

Այդ խոլորձը ճանաչվեց աշխարհում ծաղկի առաջին հիբրիդային սորտը, որը ստեղծվել է կնոջ կողմից։

Յուրահատուկ ծաղիկը ներկայումս հայտնի է նաև որպես սինգապուրյան խոլորձ։ Այն Ագնեսը լայն հանրությանը ներկայացրեց 1899թ. ծաղկային ցուցահանդեսի ժամանակ։ Հենց նույն տարում հայուհին անսպասելիորեն մահացավ։

Հայ գիտնականի մահից հետո նրա խոլորձը դարձավ Սինգապուրի ամենահայտնի ծաղկային սորտերից մեկը։

1947թ. այդ ծաղիկը ընտրվեց երկրի Առաջադիմական կուսակցության խորհրդանիշ, իսկ 1981թ. այն դարձավ ողջ Սինգապուրի խորհրդանիշը։

2015թ. Աշխեն Հովակիմյանի անունը ներառվեց Սինգապուրի Կանանց փառքի ճեմասրահում։

SBG_TC-Vanda-Miss-Joaquim-e1488060029219

 

agnesJ-e1488059994309

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռիմա Կազումյան. EMPORIO ARMANI-ի միակ հայուհին

Իտալիայում Ռիման հնարավորություն է ստացել մասնակցել լավագույն ուսանողների մրցույթին, որտեղ նրան նկատել են ու հրավիրել Frankie Morello ընկերություն՝ ստաժորություն անելու, այնուհետ Emporio Armani

Ցարական Ռուսաստանի ամենահարուստ հայը՝ Սեմյոն Աբամելեք-Լազարև

Սեմյոն Աբամելեք-Լազարևի կարողությունը գնահատվել է 44 մլն ռուբլի, ինչի շնորհիվ ընդգրկվել է ռուսական կայսրության ամենահարուստ մարդկանց եռյակում

«Մենք ամեն օր պայքարում ենք՝ ապագայի համար». Alibaba-ի հիմնադիր

Ջեք Ման Դավոսում պատասխանել է լրագրողների հարցերին