Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աշխարհում առևտրաշրջանառությունը նվազել է

Վերադարձ լուրերի բաժին

Համաշխարհային առևտուրը նվազել է, քանի որ շատ երկրներում տնտեսությունը ժամանակավորապես «անջատել» են՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածումով։ Անկումը բավականին զգալի է Եվրագոտու երկրների համար։ Համաշխարհային առևտուրը 2020 ապրիլին նախորդ ամսվա համեմատ նվազել էր 12,1 տոկոսով։ Նիդեռլանդների տնտեսական քաղաքականության վերլուծության բյուրոյի համաձայն՝ այսպիսի անկում չէր գրացվել 2000 թվականից ի վեր։

2020 թվականի ապրիլին նախորդ ամսվա համեմատ Եվրագոտու ներքին առևտրաշրջանառությունն անկում է ապրել 20,1 տոկոսով։ ԱՄՆ-ում անկումը կազմել մոտ 17 տոկոս, իսկ Ասիայի զարգացող տնտեսություններում, ներառյալ Չինաստանում և Հնդկաստանում՝ 6 տոկոսով։ Օքսֆորդի տնտեսագետ Ադամ Սլաթերի խոսքով՝ այս անկումը համեմատելի է 2009 թվականի առևտրի անկման հետ։ 2009 թվականի առևտուրը կրճատվել էր 6 տոկոսով։

Վերլուծաբանները կարծում են, որ ներքին առևտուրը կսկսի վերականգնվել տնտեսությունների վերագործարկումից հետո։ Նմանատիպ պատկեր է արտացոլված նաև ՀՀ վիճակագրության մեջ։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020 մայիսին ապրիլի համեմատ առևտուրը վերակագնվել է 33,3 տոկոսով, այն ժամանակ երբ ապրիլին մարտի նկատմամբ գրանցվել էր 30 տոկոսով անկում։

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանը բացել է սահմանը ԵԱՏՄ երկրների մեծամասնության համար

Հայաստանի մասով այսպիսի որոշումը հավանաբար պայամանավորված է կորոնավիրուսի տարածման առկա իրավիճակով։

Աշխատատեղերը վերականգնվել են

Այդ մասին ասվում է Օրբելի կենտրոնի զեկույցում:

Խաղողի մթերման գինը նվազել է

Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագիր, որն ուղղված է գինի և կոնյակ արտադրողներին: