Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աշխարհում անձնագրերը 4 գույնի են լինում. ահա թե ինչու

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

09:01 , 23 Սեպտեմբեր 2017

Աշխարհում անձնագրերը 4 հիմնական գույնի են լինում։ Յուրաքանչյուր երկիր այս փաստաթղթի գույնի ընտրության իր պատճառներն ունի։

Կարմիր։ Ամենատարածված գույնն է։ Կարմիր գույնն ընտրում են կոմունիստական անցյալ կամ ներկա ունեցող երկրները։ Սլովենիայի, Չինաստանի, Սերբիայի, Ռուսաստանի, Լիտվայի, Ռումինիայի, Վրաստանի քաղաքացիներին կարմիր գույնի անձնագիր է տրվում։ Եվրամիության երկրների մեծ մասում անձնագրերը կարմիր գույնի են։ Երկրները, որոնք հետաքրքրված են Եվրոպական միություն մուտք գործելով, ինչպես, օրինակ, Թուրքիան, Մակեդոնիան, Ալբանիան, վերջերս են փոխել իրենց քաղաքացիներին հատկացվող անձնագրերի գույնը։

Կապույտ։ Երկրորդ տարածված գույնը։ Կապույտ կազմը խորհրդանշում է «նոր աշխարհը»։ Կարիբյան 15 երկրների անձնագրերն այս գույնի են։ Հարավային Ամերիկայի երկրներում անձնագրերի կապույտ գույնը խորհրդանշում է ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի հետ կապը։

Կանաչ։ Մուսուլմանական երկրների մեծ մասի անձնագրերը կանաչ գույնի են։ Այդ երկրների շարքում են Մարոկկոն, Սաուդյան Արաբիան, Պակիստանը։ Կանաչը համարվում է Մուհամեդի սիրելի գույնը և խորհրդանշում է բնությունն ու կյանքը։ Կանաչ գույնի անձնագրեր տրվում են նաև Արևմտյան Աֆրիկայի երկրների քաղաքացիներին։ Այս դեպքում գույնը վկայում է Արևմտյան Աֆրիկայի երկրների՝ Տնտեսական միությանն անդամակցության մասին։

Սև։ Սև գույնի անձնագրեր հազվադեպ են հանդիպում։ Դրանք տրվում են աֆրիկյան որոշ երկրների քաղաքացիների՝ Բոտսվանա, Զամբիա, Բուրունդի, Անգոլա, Չադ, Կոնգո, Գաբոն, Մալավի և այլն։ Սև անձնագրեր տրվում են նաև նորզելանդացիներին, քանի որ սևն այդ երկրի ազգային գույնն է։

Աղբյուրը՝ 168.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխարհի բնակչությունը մինչև 2050 թվականը կավելանա 2.2 միլիարդ մարդով. ՄԱԿ

Այդ մասին ասված է «Աշխարհի ազգաբնակչությունը 2018 թվականին» զեկույցում, որը հրապարակվել է Ազգաբնակչության բնագավառում ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից:

ՀԲ-ն կոչ է արել նախապատրաստվել առևտրում իրադրության հնարավոր վատանալուն

Առեւտրային սահմանափակումները կբերեն գլոբալ տնտեսության աճի դանդաղման, եւ հարկ է, որ երկրներն այժմ մտածեն իրադրության վատանալու դեպքում ձեռնարկվելիք միջոցների շուրջ

Նավթի գները նվազել են – 06-09-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.