Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աշխարհի ամենաթանկ բրենդերը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

00:01 , 18 Սեպտեմբեր 2017

Brand Finance-ը հրապարակել է 2017 թվականի՝ աշխարհի 500 ամենաթանկ բրենդերի վարկանիշային աղյուսակը։

Ցանկը գլխավորում է Google-ը, Brand Finance-ը այս բրենդի արժեքը գնահատել է 109 մլրդ 470 մլն դոլար։ Երկրորդ տեղում Apple-ն է՝ 107.1 մլրդ դոլար, երրորդում՝ Amazon.com-ը՝ 106.37 մլրդ դոլար։

Առաջին տասնյակում տեղ են գտել նաև AT&T-ն, Microsoft-ը, Samsung-ը, Verizon-ը, Walmart-ը, Facebook-ը և ICBC-ն։ Այս բրենդերի 2017 և 2016 թվականների արժեքները կարող եք տեսնել ստորև ներկայացված գծապատկերում։

Ինչպես տեսնում եք, 2016 թվականի առաջատարը եղել է Apple-ը։ Բրենդի արժեքը 2016 թվականին գնահատվել է 145.9 մլրդ դոլար, սակայն 2017-ին նվազել է 38.8 մլրդ դոլարով։ Արդյունքում, Apple-ը առաջատարի դիրքը զիջել է Google-ին, որի բրենդի արժեքը բարձրացել է 21.3 մլրդ դոլարով։

brand-1

2016 թվականի համեմատ ամենից շատ աճել է Amazon.com-ի բրենդի արժեքը՝ 36.7 մլրդ դոլարով։

Նշենք նաև, որ ամենաթանկ 10 բրենդերից 8-ը ամերիկյան են։ Ոչ ամերիկյան են միայն հարավկորեական Samsung-ը և չինաստանյան ICBC բանկը։

brand-2

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Forbes-ը անդրադարձել է Հայաստանի վարչապետի ընտանիքին պատկանող Kerbedanz ժամացույցներին

2008 թվականին հիմնադրված այս ընկերությունը տարեկան թողարկում է մինչև 100 հատ ինքնատիպ ժամացույցներ, որոնցից շատերի գները արտահայտվում են յոթանիշ թվերով

Forbes-ը հրապարակել է տարվա ամենաբարձր վճարվող երգչուհիների ցանկը

Forbes հանդեսը կազմել է ամենաբարձր վճարվող երգչուհիների 2017 թվականի վարկանիշը

Ինչպե՞ս հանդիպել այն տնօրեններին, ում ոչ մի կերպ չեք կարողանում զանգել

Հերթական հետաքրքիր գրառումը Վահագն Դիլբարյանից։