Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աշխարհի մեծահարուստների ցուցակը մի քանի րոպեով փոփոխության է ենթարկվել

Վերադարձ լուրերի բաժին

10:55 , 17 Դեկտեմբեր 2019

Dior և Louis Vuitton բրենդների սեփականատեր Բեռնար Առնոն Ֆորբսի՝ իրական ժամանակում թարմացվող մեծահարուստների ցուցակում ժամանակավորապես «գահընկեց է արել» Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին: Ֆրանսիացու կարողությունը մեկ օրում աճել է 1,8 միլիարդ դոլարով, ինչն Առնոյին երկուշաբթի թույլ է տվել մի քանի րոպեով առաջ անցնել Բեզոսից: Դեկտեմբերի 16-ի երեկոյան նրա կարողությունը գնահատվել է 109,6 միլիարդ դոլար, իսկ Բեզոսինը՝109,5 միլիարդ:

Բեռնար Առնոն LVMH ընկերության հիմնադիրը և սեփականատերն է: Կազմակերպությունը միավորում է պրեմիում դասի մի քանի բրենդ՝ Louis Vuitton, Dior, Givenchy և Hennessy: Առնոյի կարողությունը մարտից մինչև դեկտեմբեր աճել է 34 միլիարդով: Տարեսկզբին Առնոն իր 76 միլիարդով արդեն համարվել է Եվրոպայի ամենահարուստ մարդը:

snimok_ekrana_2019-12-16_v_18.55.51.-640-480

Ֆորբսի ցուցակի երկրորդ տեղում Առնոն առաջին անգամ հայտնվել է հունիսին՝ փոխարինելով Մայքրոսֆթի հիմնադիր Բիլ Գեյթսին: Երկրորդ անգամ ֆրանսիացին նույն հորիզոնականում է հայտնվել նոյեմբերին՝ զիջելով միայն Ջեֆ Բեզոսին: Մասնագետների գնահատմամբ՝ Առնոյի կարողությունն աճել է հիմնականում իր ղեկավարած ընկերության դրական հաշվետվողականության շնորհիվ: Կարողության ավելացմանը նպաստել է նաև LVMH-ի կողմից Tiffany & Co ոսկերչական բրենդը ձեռք բերելու մասին լուրից հետո:

Իսկ Ջեֆ Բեզոսն այս տարի արդեն երկրորդ անգամ է տեղը զիջում ամենահարուստ մարդկանց վարկանշային ցուցակում: Առաջին անգամ նա առաջին հորիզոնականը կարճ ժամանակով զիջել է այս տարվա հոկտեմբերին: Բեզոսի փոխարեն այդ ժամանակ այնտեղ էր հայտնվել Բիլ Գեյթսը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ցերեկային խնամքի ծառայություն մատուցող կենտրոններում երեխայի ճանապարհածախսը կհոգա պետությունը

Համապատասխան որոշումն ընդունել է կառավարությունը՝ ապրիլի 2-ի նիստում:

2019 թ. առաջին եռամսյակի տվյալով՝ բյուջեի եկումուտները գերակատարվել են

Վարչապետ Փաշինյանի տվյալով՝ գերակատարման չափը մոտ 9 միլիարդ դրամ է: