Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աշխարհի հզորները՝ ըստ Forbes-ի. Պուտինը զիջել է առաջատարի դիրքը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

00:01 , 21 Օգոստոս 2018

Forbes պարբերականը աշխարհի 7.5 մլրդ բնակիչներից առանձնացրել է 75 ամենահզորներին։ Այսինքն՝ յուրաքանչյուր 100 մլն-ին մեկին, որի գործողությունները առավել մեծ նշանակություն ունեն։

2018 թվականի World’s 75 Most Powerful People վարկանիշային աղյուսակը առաջին անգամ գլխավորում է Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը։ Forbes-ի որոշման վրա ազդել է Չինաստանի խորհրդարանի կողմից այդ երկրի սահմանադրության մեջ մարտին կատարված լրացումները, որոնց շնորհիվ գլխավոր քարտուղարի ազդեցությունը ընդլայնվեց, իսկ ժամանակային սահմանափակումները վերացվեցին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, 4 տարի անընդմեջ աշխարհի ամենաազդեցիկ մարդը ճանաչվելուց հետո, այս անգամ նահանջել է երկրորդ տեղը։

Ամենահզորների երրորդ հորիզոնականում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցանկում չորրորդն է՝ պահպանելով աշխարհի ամենահզոր կնոջ տիտղոսը։

Ցանկի 5-րդ տեղում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է, որին հաջորդում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։
8-րդ տեղում նորեկ է՝ Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմադ Բին Սալման Ալ Սաուդը։

Ամենաազդեցիկ մարդկանց տասնյակը եզրափակում են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Google-ի հիմնադիր Լարրի Փեյջը։

Աշխարհի հզորների ցանկի 11-րդ տեղում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելն է։

12-րդ տեղում Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնն է, որին հաջորդում են Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը։

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Նշենք միայն, որ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում (73-րդ տեղ) տեղ է գտել նաև ահաբեկչական Իսլամական պետության առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ է կոռուպցիան Ֆինլանդիայում շատ ցածր. 5 պատճառ

1. Ֆիններին չի ձգում շքեղությունը։ Շքեղությունը միջնադարյան զվարճանք է՝ դեգեներատների համար։ Միայն դեգեներատը կարող է հաճույք ստանալ ոսկե ունիտազի մեջ կեղտոտելով։

Ինչպես ստանալ ուղիղ 4 լիտր ջուր՝ օգտագործելով այս երկու տարաները (նկար)

Սա ամենահաճախ հանդիպող տրամաբանական խնդիրներից է՝ ինչպես ստանալ ուղիղ 4 լիտր հեղուկ՝ օգտագործելով միայն 3 լիտրանոց և 5 լիտրանոց տարաները։

Ինչով է զբաղվում աշխարհի 7.6 մլրդ բնակչությունը (գծապատկեր)

Երկրագնդի բնակչության 26%-ը՝ մոտ 2 մլրդ մարդ, անչափահասներ են՝ աշխատունակ տարիքից փոքր։ Եվս 9%-ը թոշակառուներ են՝ 64 տարեկանից բարձր։