Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աշխարհի կենդանաբանական այգիների ղեկավար կազմը` Երևանում. Մեկնարկել է միջազգային եռօրյա համաժողով

Վերադարձ լուրերի բաժին

14:29 , 30 Հոկտեմբեր 2018

 Հայաստանի 2800-ամյա մայրաքաղաքում սկսել է քննարկվել կենդանաբանական այգիների դերի կարևորությունը՝վայրի բնության պահպանման և կենդանիների վերաբնակեցման (ռեինտրոդուկցիա) գործում: Եվրասիական կենդանաբանական այգիների ու ակվարիումների՝ ԵԱՌԱԶԱ-ի միջազգային համաժողովը կազմակերպել և իրականացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC-ն)՝ ՀՀ Բնապահպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո: Համաժողովի իրականացման  հարցում հիմնադրամին շարունակում է սատարել ավելի քան տասնամյա գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որի աջակցությամբ իրականացվող ծրագրերի հիմքում կարևոր տեղ են զբաղեցնում բնապահպանությունն ու սոցիալական պատասխանատվությունը:

zoo2

«Մեզանից յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել անհրաժեշտ ինֆորմացիա այս կամ այն ոլորտի վերաբերյալ, ուսումնասիրել, սովորել, վերապատրաստվել ու դառնալ մասնագետ: Դա ցանկության և ընտրության հարց է: Կան, սակայն, այնպիսի հարցեր, որոնք պարտավորեցնում են լինել առավել պատասխանատու: Երկիր մոլորակի քաղաքակիրթ, սրտացավ բնակիչ լինելը ընտրության հարց չէ. այդպիսին պարտավոր ենք լինել բոլորս: Թեկուզ այն պարզ պատճառով, որ մենք ապրում ենք այստեղ և մեզանից հետո եկող սերնդին պետք է փոխանցենք ոչ թե բնապահպանական աղետի առջև կանգնած տարածք, այլ խնամված, պահպանված ու կանաչ երկիր»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

zoo3

Յուրաքանչյուր տարի, ԵԱՌԱԶԱ-ն համախմբում է ԱՊՀ և եվրոպական երկրների պատվիրակների և կենդանաբանական այգիների տնօրենների: Մեր երկրում համաժողովը հրավիրվել է առաջին անգամ՝ մեկ հարկի տակ միավորելով շուրջ 80 կենդանաբանական այգի ներկայացնող 130 պատվիրակի:

zoo4

Սովորաբար, մասնակիցները քննարկում են ոլորտի նվաճումները, միջպետական գործակցության և միջազգային նոր կապեր հաստատելու հեռանկարները: Հերթական խորհրդաժողովին ներկայացել են խոշոր կենտրոնների ներկայացուցիչները՝ Տոկիոյի (Ճապոնիա), Մագդեբուրգի (Գերմանիա) և Վարշավայի (Լեհաստան) կենդանաբանական այգիների պատվիրակները: Քննարկվելիք թեման կենդանաբանական այգիների կարևորություն է՝ վայրի բնության պահպանման և կենդանիների վերաբնակեցման հարցում: Մասնավորապես, թե ինչպիսի՞ն պետք է լինեն կենդանաբանական այգիների զարգացման ռազմավարական ուղղությունները, վայրի բնության պահպանմանն ուղղված՝ համատեղ ծրագրերը և այլն: Համաժողովի կարևորագույն հարցերից են վայրի կենդանիների անօրինական առևտրի խնդիրը և Կարմիր գրքում հայտնված հազվագյուտ կենդանատեսակների պահպանման գործում փորձի և գիտելիքների փոխանակումը:

zoo5

Համաժողովի շրջանակներում, նախատեսված է այցելություն Երևանի կենդանաբանական այգի՝ տեղում իրականացված աշխատանքներին ծանոթանալու և գործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:

UCOM-ն ահազանգում է. ՀԾԿՀ-ն անհավասար պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել

Հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը. ՊԵԿ

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: