Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աշխարհի խոշորագույն տնտեսությունները՝ ըստ CNN Money-ի

Վերադարձ լուրերի բաժին

17:38 , 18 Օգոստոս 2015

CNN Money-ն ներկայացրել է աշխարհի 10 ամենահզոր տնտեսությունների տասնյակը՝ 2003-ից 2020թթ. համար։ Տնտեսություննեերը գնահատվել են երկու առանձին չափանիշներով՝ ըստ համախառն ներքին արդյունքի մեծության և ըստ տնտեսական աճի տեմպի։

Ինչպես երևում է գծապատկերից՝ խոշորագույն տնտեսությունը շարունակում է մնալ ԱՄՆ-ը, որի ՀՆԱ-ն 2015 թվականին կկազմի 18.1 տրիլիոն դոլար։

Երկրորդ տեղում Չինաստանի տնտեսությունն է՝ 11.2 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով։ Եռյակը եզրափակում է Ճապոնիան՝ 4.2 տրիլիոն դոլարով։

Խոշորագույն տնտեսությունների տասնյակում են Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Հնդկաստանը, Բրազիլիան, Իտալիան և Կանադան։

GPD-15

Ուշագրավն այն է, որ Ռուսաստանը առաջին տասնյակում չկա։ 2011-2014թթ. ՌԴ-ն այս ցանկի 9-10-րդ տեղերում էր, սակայն 2015-ին անհետացել է։ Պատճառը, թերևս, կանխատեսումներն են, որ Ռուսաստանի տնտեսությունը այս տարի անկում է ունենալու։

Մեր ռազմավարական գործընկերը խոշորագույն տնտեսությունների առաջին տասնյակում կհայտնվի լավագույն դեպքում 2020 թվականին՝ 2.1 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով։

GPD-20

Նշենք, որ առաջիկա տարիների պատկերը ներկայացնելիս CNN Money-ը հիմնավել է Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների վրա։

2020 թվականին, ըստ CNN Money-ի ներկայացված տարբերակի, առաջատարները չեն փոխվի՝ ԱՄՆ և Չինաստան։ Մասնավորապես, ԱՄՆ-ի ՀՆԱ-ի մեծությունը 2020-ին կկազմի 22.5 տրիլիոն դոլար, որը երկու անգամ գերազանցում է 2003 թվականի մակարդակը։

Ինչ վերաբերում է տնտեսական աճի տեմպին, ապա առաջատարը Հնդկաստանն է։ 2015 թվականին այս երկրում տնտեսական աճի տեմպը կկազմի 7.5%։ Աճի տեմպով երկրորդ տեղում Քաթարն է (7.1%), երրորդում Չինաստանը (6.8%)։

Growth-15

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչի մասին է «խոսում» անշարժ գույքի շուկան

Անշարժ գույքի շուկան ապրիլին ակտիվացել է. թե՛ գործարքների քանակն է աճել, թե՛ անշարժ գույքի գները

Նոր կառավարության ծրագիրը՝ առաջին հայացքով

Կառավարության ծրագիրը բավականին լակոնիկ է՝ 33 էջ կամ 5769 բառ

Կնվազե՞ն արդյոք վարկերի տոկոսադրույքները

Վերջին շրջանում որոշ օգտատերեր ակտիվ լուրեր են տարածում, որ շուտով վարկերի տոկոսադրույքները կտրուկ նվազելու են