Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աշխարհի խոշորագույն գովազդատուն հիասթափված է Facebook-ի թարգեթինգից

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

14:42 , 12 Օգոստոս 2016

Procter&Gamble-ը՝ աշխարհի խոշորագույն գովազդատու ընկերությունը, բախվել  Facebook-ի թիրախավորված գովազդի անարդյունավետության խնդրի հետ։ Ընկերությունը որոշել է հրաժարվել այն ձևաչափից, որն ուղղորդում  է գովազդը կոնկրետ սպառողներին։ Ընկերության մարքեթինգի գծով ղեկավար Մարկ Փրիչարդը խոստովանել է, որ նախկինում ընտրած այդ ռազմավարությունը շատ հեռուն է գնացել։ «Մենք չափն անցել ենք՝ թարգեթինգի առումով», — ասել է նա The Wall Street Journal-ին։

Այժմ Procter&Gamble-ը ուղիներ է փնտրում՝ ավելի մեծ լսարան (reach) ձեռք բերելու համար՝ միևնույն ժամանած պահպանելով գովազդի հասցեականությունը։

Փրիչարդի խոսքով, P&G-ը չի կրճատի ֆեյսբուքյան գովազդի բյուջեն և կշարունակի թարգեթինգ կիրառել այնտեղ, որտեղ դա իմաստ ունի (օրինակ, տակդիրների գովազդը կցուցադրվի ապագա մայրերին)։  Հակառակը՝ ընկերությունն արդեն իսկ ավելացրել է թվային և ավանդական այլ հարթակներում գովազդի ծախսերը։

Թարգեթինգի անարդյունավետությունը խնդիր է ոչ միայն P&G-ի, այլ նաև ուրիշ հայտնի բրենդերի համար։ Ինչպես նշել է Society (Interpublic Group) գործակալության ղեկավար Ջեյմս Դուգլասը, վերջին մեկ տարվա ընթացքում սպառողական ապրանքների արտադրությամբ զբաղվող մի շարք խոշոր ընկերություններ հասկացել են, որ սոցցանցերում գովազդի առումով իրենք պետք է ավելի լայն մոտեցում ցուցաբերեն։ Կոնկրետ օրինակները վկայում են այն մասին,  որ ընկերությունները կարող են արագացնել վաճառքի աճի տեմպը,  եթե ավելի մեծ լսարան կարողանան ապահովել։

2 տարի առաջ P&G-ը սկսեց գովազդել Febreze բուրավետիչը (freshener): Որպես թիրախային լսարան ընտրվել էին տնային կենդանիներ պահողներն ու մեծ ընտանիքները։ Բրենդի վաճառքի աճի տեմպը կանգ առավ, և դա շարունակվեց մինչև նախորդ տարվա մարտը, երբ ընկերությունը որոշեց ընդլայնել լսարանն ու թիրախավորել 18 տարեկանից բարձր բոլոր սպառողներին։

Միևնույն ժամանակ, Facebook-ի տեսանկյունից՝ թարգեթինգը գովազդային բիզնեսի անկյունաքարերից մեկն է։ Որքան նեղ են կարգավորումները (գովազդային լսարան), այնքան ավելի մեծ գումար է ծախսում գովազդատուն։ Facebook-ը գովազդային թարգեթինգի համակարգը ներդրել է 2007 թվականին, երբ դեռ սթարթափ էր՝ 60 մլն օգտատերերով։ Այդ ժամանակից ի վեր Facebook-ը աճել է՝ դառնալով ինտերնետ-գովազդի շուկայի խոշորագույն խաղացողներից մեկը։ 2015 թվականին ընկերության եկամուտը գովազդից կազմել է 17 մլրդ դոլար։

Ինչ վերաբերվում է P&G-ին, ապա այն, ինչպես նշեցինք, աշխարհի խոշորագույն գովազդատուն է։ Ընկերության հաշվետվության համաձայն՝ 2016 ֆինանսական տարում (որն ավարտվել է հունիսի 30-ին) գովազդային բյուջեն կազմել է 7.2 մլրդ դոլար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Rolls Royce-ի հնարքը՝ արձանիկը գողերից պաշտպանելու համար (տեսանյութ)

Rolls Royce-ի արձանիկը երկար ժամանակ գողացվում էր, մինչև արտադրողը որոշեց վերջնականապես լուծել այս խնդիրը։ 

YouTube-ի ամենաբարձր վարձատրվող բլոգգերները 2017թ. Forbes-ի վարկանիշը (լուսանկարներ)

Forbes-ը հրապարակել է 2017 թվականի՝ YouTube-ի ամենից բարձր վարձատրվող բլոգգերների ցանկը։ Առաջատարը Դենիել Միդդլթոնն է՝ Մեծ Բրիտանիայից։ 26-ամյա գեյմերը տարվա ընթացքում վաստակել է 16,5 մլն դոլար։ Երկրպագուների շրջանում նա հայտնի է որպես DanTDM և 2015 թվականից YouTube-ի ամենաթանկ աստղն է։ Նրա էջը ունի 17 մլն բաժանորդ։ YouTube-ի բոլոր 10 ամենաբարձր վարձատրվող աստղերը մեկ տարվա ընթացքում՝ 2016 թվականի […]

Ինչ հարց կտային տնօրենները, եթե աշխատանքի ընդունվելու հարցազրույցը կազմված լիներ միայն մեկ հարցից

Ո՞րն է այն ամենակարևոր հարցը, որը կարող է օգնել կողմնորոշվել՝ արժե՞ տվյալ մարդուն աշխատանքի վերցնել, թե՞ ոչ։