Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աշխարհի բնակչությունը մինչև 2050 թվականը կավելանա 2.2 միլիարդ մարդով. ՄԱԿ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

15:49 , 21 Հոկտեմբեր 2018

Աշխարհի բնակչությունը մինչեւ 2050 թվականը կավելանա 2.2 միլիարդ մարդով: Այդ մասին ասված է «Աշխարհի ազգաբնակչությունը 2018 թվականին» զեկույցում, որը հրապարակվել է Ազգաբնակչության բնագավառում ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից:

«Ներկայում մեկ կնոջ հաշվով չորսից ոչ պակաս երեխայի ծնելիությամբ աշխարհի 43 երկրներից 38-ը գտնվում են Աֆրիկայում»,-ասված է զեկույցում:

Այդ կապակցությամբ աշխարհի բնակչության մեջ Աֆրիկայի բաժինը 17 տոկոսից կաճի մինչեւ 26 տոկոս: Ընդսմին զարգացող բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում, Բանգլադեշում, Մյանմայում, որտեղ եկամտի մակարդակը համաշխարհային չափանիշներով բարձր չէ, ծնելիության ցուցանիշները բոլորովին վերջերս նվազել են մինչեւ պարզ վերարտադրություն (1.7-2.5 մանկածնություն կնոջ կյանքի ընթացքում): «Մյուս երկրների մեծ մասում այսչափ ցածր ծնելիության հասնում են միայն եկամտի ավելի բարձր մակրդակի դեպքում»,-ասված է հետազոտության մեջ:

Զեկույցի հեղինակները նաեւ նշում են, որ, չնայած սոցիալ-տնտեսական զարգացման համեմատ ծնելիության նվազման համաշխարհային միտումին, առանձին զարգացած երկրներ կարող են բարելավել իրադրությունը: Դրա համար նրանք պետք է խրախուսեն այն ընտանիքներին, որոնք ցանկանում են ավելի շատ երեխաներ ունենալ, բայց չեն կարողանում դա անել տնտեսական պատճառներով: Ֆրանսիան եւ Նորվեգիան, օրինակ, արդեն ծնելիության գործակցի աճ են արձանագրում:

ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին քառորդ դարում աշխարհում զգալիորեն բարելավվել է վերարտադրողական իրավունքների հետ կապված իրադրցությունը, սակայն ամեն տարի շուրջ 300 հազար կին է մահանում ծննդաբերությունների ժամանակ, որովհետեւ նրանց երկրներում վերարտադրողական իրավունքները լիարժեք չեն ապահովվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Նախագահը Հայաստանը պատկերացնում է, որպես լավ միջնորդ ԵՄ-ԵԱՏՄ միջև

Նա նկատեց, որ հայ գործարարները միշտ էլ եղել են հիանալի բանակցողներ: Սարգսյանը նշեց՝ ինչո՞ւ Հայաստանը չի կարող լինել բանակցող ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, Եվրոպայի և Ասիայի միջև, եթե այդ դերը վստահեն:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի փառավոր վերածնունդը»,- Նիկոլ Փաշինյան

Վարչապետը մասնակցել է «Մտքերի գագաթնաժողով»-ին: Միջոցառմանը մասնակցում են հայաստանցի և օտարերկրացի ավելի քան հարյուր հեղինակավոր քաղաքական ու ռազմական գործիչներ, գիտնականներ ու վերլուծաբաններ, գործարարներ ու ձեռնարկատերեր։

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանն ու Բուլղարիան նոր թափ կհաղորդեն երկկողմ համագործակցությանը

Ռումեն Ռադևը կարևորել է համագործակցությունը տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում և նշել, որ վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում եղել է Թումո կենտրոնում և տպավորվել վերջինիս գործունեությամբ: Նա նշել է, որ իրենք շահագրգռված են Սոֆիայում Թումոյի մասնաճյուղի ստեղծմամբ: