Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աշխարհի առաջատար փորձագետները Երևանում կքննարկեն Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարը

Վերադարձ լուրերի բաժին

15:10 , 25 Մարտ 2019

Երևանում կհամախմբվեն բիոտեխնոլոգիաների, տնտեսագիտության և գիտական այլ ճյուղերի աշխարհի առաջատար մասնագետները՝ մասնակցելու տնտեսության և քաղաքականության արդյունավետ զարգացման մոդելավորմանը նվիրված միջազգային գիտաժողովին:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը b4b.am-ին տեղեկացրեց, որ Երևանում գիտաժողովներ են անցկացվելու տնտեսության և բիոտեխնոլոգիաների ոլորտին նվիրված ակադեմիական միջոցառումների շրջանակում: «Էվոլուցիա և արհեստական բանականություն» խորագրով գիտաժողովը կանցկացվի մարտի 29-ից ապրիլի 3-ը, իսկ միջազգային տնտեսական գիտաժողովը՝ ապրիլի 1-2-ը: Գիտաժողովներն իրականացնում է Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան՝ ՀՀ կառավարության (հանձին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի), Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ:

Գիտաժողովի համանախագահ, Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) Սերգեյ Մատինյանի անվան տեսական դեպարտամենտի առաջատար գիտաշխատող Դավիթ Սահակյանը նշել է, որ տնտեսական հեղափոխության մասին մտորելիս ամիսներ առաջ արձանագրեց, որ տնտեսության աճի տեմպերը Հայաստանում ցածր են: Գիտնականը որոշեցլ է ուժերի ներածին չափով օգնել կառավարությանը՝ տնտեսության զարգացման հարցում: Նա կապվել է տարբեր երկրների իր գործընկերների հետ, հրավիրել Հայաստան՝ լսելու նրանց խորհուրդները տնտեսության օպտիմալ զարգացման մասին՝ այդ համատեքստում դիտարկելով նաև Հայաստանի օրինակը։

Գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու աշխարհի առաջատար փորձագետներն ու գիտնականները: Մի քանի դասախոսություն կկարդա Շվեյցարիայի ֆինանսական ռիսկերի թիվ մեծ փորձագետ Դիդիե Սոռնեն։ Գիտաժողովին ելույթ է ունենալու ֆրանսիացի ֆիզիկոս Սերժ Գալամը, որը կանխատեսել է Բրեգզիթի քվեարկության արդյունքն ու Թրամփի հաղթանակը։ Տեսակապով դասախոսություն կկարդա ֆիզիկոս Յանիիր Բար Յամը Բոսթոնից, որը Ուոլլ Սթրիթի համար մոդելավորում է տնտեսությունը և Սպիտակ տան համար՝ քաղաքականությունը։ Հայաստան են ժամանելու և ելույթով հանդես գալու բիոինֆորմատիկա գիտության ստեղծողը և մի խումբ այլ հանրահռչակ գիտնականներ։

Գիտաժողովի բոլոր ելույթները ձայնագրվելու են, քննարկումների արդյունքում կպատրաստվեն առաջարկներ, որոնք կներկայացվեն ՀՀ կառավարությանը։ Դավիթ Սահակյանը նշել է, որ պետական կառավարման համակարգում մեծ հետաքրքրություն կա գիտաժողովի նկատմամբ: Այս կարևորագույն միջոցառմանն իրենց մասնակցությունը կունենան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, տնտեսական բլոկի նախարարությունների, ՀՀ կենտրոնական բանկի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչները, տնտեսագետներ։ «Էվոլուցիա և արհեստական բանականություն» խորագրով կոնֆերանսն անցկացվելու է ՀՀ նախագահի հովանավորությամբ և ակտիվ մասնակցությամբ:

Դավիթ Սահակյանը նաև ընդգծել է ֆունդամենտալ գիտության դերը, առանց որի պարզապես անհնար է հաջող կիրառական գիտության, բուհական կրթության և նոր տեխնոլոգիաների զարգացումը։ Նա նաև ավելացրել է, որ ի պատիվ Հայաստանի նախկին ու ներկա կառավարությունների՝ վերջիններս միշտ էլ կարևորել են ֆունդամենտալ գիտությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում: