Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աշխարհի ամենագեղեցիկ օդանավակայանները (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

16:31 , 18 Հունիս 2017

Paluba.us կայքը ներկայացրել է աշխարհի ամենագեղեցիկ օդանավակայանների վարկանիշը, որը կազմվել է լրագրողական հարցումների արդյունքում։ Հաշվի է առնվել ոչ թե օդանավակայանների շենքերի ճարտարապետությունը, այլ տեսարանը, որը բացվում է օդից՝ ուղևորների առաջ։

Ամենագեղեցիկ օդանավակայանների TOP-21-ում տեղ են գտել ամերիկյան 3 օդանավակայաններ։

21-րդ տեղում Լոս-Անջելեսի օդանավակայանն է։ Հոլիվուդի կողմից թռչելիս ուղևորները կարող են հիանալ քաղաքի գեղեցիկ համայնապատկերով։

airp1

19-րդ տեղում Լաս-Վեգասի օդանավակայանն է։ Թռիչքի ժամանակ կարելի է տեսնել աշխարհի հրաշալիքների կրկնօրինակները։

airp2

Երկրորդ տասնյակում տեղ գտած օդանավակայանների թվում ուշադրության է արժանի Մալդիվների օդանավակայանը՝ կառուցված կորալային կղզու վրա։

Արհեստական կղզի են կառուցել նաև ճապոնացիները՝ Օսակայի միջազգային օդանավակայանի համար։

airp3

Յուրօրինակ լուծում են գտել նաև Ջիբրալթարի օդանավակայանի ճարտարապետները։ Նրանք թռիչքուղին կառուցել են ավտոմոբիլային ճանապարհի վրա։ Ավտոմեքենաների և օդանավերի երթևեկությունը կարգավորվում է լուսացույցների միջոցով։ Եթե Ջիբրալթարի կենտրոնում խցանում է, նշանակում է` օդանավը կամ թռչում է, կամ վայրէջք է կատարում։

airp4

Ցանկում տեղ են գտել նաև վայրեր, որտեղ օդանավերը թռչում են մարդկանց գլխավերևով։ Դրանք են՝ Սկիատոս փոքրիկ կղզին Հունաստանում և Սենտ-Մարտինը՝ Կարիբներում։

Կղզիները չափերն ու ռելիեֆը թույլ չեն տվել մեծ տարածք հատկացնել օդանավակայանի համար, այնպես որ ինքնաթիռները ստիպված են թռչել ծովափում գտնվողների գլխի վրայով։

airp5

Առաջատարների հնգյակում է հայտնվել ԱՄՆ Վայոմինգ նահանգի «Jackson Hole» օդանավակայանը՝ լեռնային համայնապատկերի ֆոնին։

airp6

Երրորդ տեղում փոքրիկ Բութանն է։ Միջազգային օդանավակայանը գտնվում է Հիմալայներում։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ տեսարան է բացվում վայրէջքի ժամանակ։

airp7

Երկրորդ տեղում Քեյփթաունի (ՀԱՀ) օդանավակայանն է։ Քաղաքի հյուրերը օդից կարող են հիանալ ոչ միայն ծովածոցերով, այլև բարձրավանդակով, որը տեղացիները «սեղան» են անվանում՝ տափակ մակերևույթի պատճառով։

airp8

Իսկ ցանկի անվիճելի առաջատարը ֆրանսիական Նիսի օդանավակայանն է։

airp9

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես աշխատանքի չընդունվելը դարձավ մեծագույն հաջողության մեկնակետ. PayPal-ի համահիմնադրի հուշերից

2004 թվականին, երբ ստեղծել ու արդեն վաճառել, էի PayPal-ը, ես հանդիպեցի այն մարդուն, ով ինձ հրավիրել էր հարցազրույցի ու չէր ընդունել Վերին ատյանի դատարան

Հրապարակվել են աշխարհում ավտոմոբիլների առավել մեծ ժողովրդականություն վայելող մոդելները (photo)

Մեծ Բրիտանիայի Park Indigo ֆիրման հրապարակել է աշխարհի առավել մեծ ժողովրդականություն վայելող ավտոմոբիլների ցուցակը:

Չինացի միլիոնատիրոջ գնած աշխարհի ամենաթանկ վիսկին կեղծ է եղել. BBC

36-ամյա Չեն Վեյը 10 հազար դոլար է վճարել՝ մեկ գավաթ Macallan-ի համար