Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աշխարհի ամենաաթեիստական երկրները. ինչ դիրքում է Հայաստանը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

15:29 , 19 Օգոստոս 2017

Չինաստանը աշխարհի ամենից ոչ կրոնական երկիրն է։ Այս մասին են վկայում WIN/Gallup International կազմակերպության կողմից անցկացված հարցման արդյունքները։ Հարցման մասնակիցների ընդամենը 9%-ն է իրեն համարել հավատացյալ. 67%-ը պատասխանել են, որ համոզված աթեիստ են։

Հարցումն անցկացվել է աշխարհի 68 երկրներում, 66 հազար հոգու շրջանում։

Ամենաաթեիստական երկրների շարքում Չինաստանին հաջորդում են Շվեդիան, Չեխիան եւ Միացյալ Թագավորությունը։ Շվեդիայում հարցվածների 18%-ը իրենց համարում են աթեիստ, եվս 55%-ը՝ ոչ հավատացյալ։ Չեխիայում աթեիստները 25% են, 47%-ը` ոչ հավատացյալ։ Միացյալ Թագավորությունում բնակչության 11%-ը աթեիստ է, 58%-ը` ոչ հավատացյալ։

Սակայն կան երկրներ, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը հավատացյալ են։ Թաիլանդում իրենց հավատացյալ համարում են բնակչության 98%-ը, Նիգերիայում՝ 97%-ը, Կոսովոյում եւ Հնդկաստանում՝ 94%-ը։

Հայաստանում իրենց հավատացյալ են համարել հարցվածների 92%-ը։ 4%-ը նշել են, որ հավատացյալ չեն, 2%-ը պատասխանել են, որ համզոզված աթեիստ են, 1%-ը դժվարացել է պատասխանել։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս զգուշանալ ֆեյսբուքում այսպիսի գրառումներից (ֆոտո)

Սա էջը գողանալու համար է արվում։ Եվ փորձը ցույց է տալիս, որ լավ էլ հաջող տանում են էջերը

Հայ-ամերիկյան SoloLearn-ը 5,6 մլն դոլար ներդրում է ստացել

5.6 մլն դոլար ներդրում է ստացել հայ-ամերիկյան SoloLearn ստարտափը: Ներդրումն իրականացրել է Naspers Ventures-ը՝ Learn Capital-ի մասնակցությամբ:

«Բանկերն ու բիզնեսը «զգուշավորություն» են ցուցաբերում». Վարդան Արամյան (Sputnik Արմենիա)

27% –ով աճել են ձեռնարկությունների բանկային ներդրումները։ Այսինքն` բիզնեսը գերադասում է բանկ գումար դնել (գրեթե առանց ռիսկի)