Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ՝ ըստ Forbes-ի

Վերադարձ լուրերի բաժին

16:30 , 07 Նոյեմբեր 2015

Դավադրությունների տեսությունների սիրահարները հաճախ են խոսում երկրագնդի բնակչության 1%-ի մասին, որը իր լծակներով գերազանցում է մնացած 99%-ին և ղեկավարում աշխարհը։

Forbes-ը կոչ է անում մոռանալ այդ 1%-ի մասին, քանի որ այս ամսագրի կազմած վարկանիշի համաձայն՝ ամենաազդեցիկ մարդիկ կազմում են երկրագնդի բնակչության  0.00000001%-ը։ Սրա մեջ մտնում են պետությունների ղեկավարները, ֆինանսիստներ, բարերարներ և գործարարներ, որոնք իրոք ղեկավարում են աշխարհը:

Միանգամից նշենք, որ ըստ Forbes-ի, աշխարհի ամենաազդեցիկ մարդը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն է։ Նրան հաջորդում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Իսկ ամենաազդեցիկների եռյակը եզրափակում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Իսկ մինչ այդ կարծում ենք ձեզ կհետաքրքրի՝ ինչպես են Forbes-ի հեղինակները չափել այս անձանց ազդեցությունը, ինչ գործոններ են հաշվի առնվել և որ գործոնն է դեր խաղացել այս կամ այն թեկնածուի ազդեցության գնահատման ժամանակ։

Աղյուսակը կազմելիս Forbes-ի հեղինակները դիտարկել են ամբողջ աշխարհում հարյուրավոր թեկնածուների, որոնց ազդեցությունը չափել են չորս հարթություններում:

Առաջին հերթին հաշվի է առնվել այն հանգամանքը, թե արդյոք թեկնածուն ունի՞ ազդեցություն մեծաթիվ մարդկանց վրա: Հենց այս պատճառով էլ Հռոմի Ֆրանցիսկոս պապը վարկանիշում 4-րդն է՝ լինելով ավելի քան մեկ միլարդ կաթոլիկների հոգևոր առաջնորդը: Իսկ, օրինակ, Doug McMillan գլխավոր գործադիր տնօրենը Wal-Mart Stores խանութների ցանցի տնօրեն Դուգ ՄաքՄիլլանը ունի 2.2 մլն աշխատողներ:

Այնուհետև հաշվի է առնվել այս մարդկանց ֆինանսական ռեսուրսները։ Պետությունների ղեկավարների ազդեցության համար հիմք  ծառայել տվյալ երկրի ՀՆԱ-ի մեծությունը, իսկ ընկերությունների թոփ-մենեջերների համար՝ տվյալ ընկերության ակտիվներն ու եկամուտները: Իսկ եթե թոփ-մենեջեր թեկնածուն ունի նաև անձնական մեծ կարողություն, ինչպես օրինակ Բիլ Գեյթսը, դա նույնպես ազդում է հաշվարկի վրա։ Որոշ դեպքերում (ինչպես Սաուդյան Արաբիայի թագավոր  Սալման Բին Աբդուլազիզ Ալ Սաուդիի պարագայում՝ նավթի 20% պաշարներով) հաշվի են  առնվել թեկնածուի տրամադրության տակ գտնվող արժեքավոր ռեսուրսները:

Forbes-ի մասնագետներն այնուհետև դիտարկել են թեկնածուների ազդեցությունը՝ ըստ ոլորտների։ Հետո մենք վերցրեցինք թեկնածուին, որը հզոր է բոլոր ոլորտներում: Ըստ այդմ, ցանկում ընդգրկվել է 73 հոգի՝ երկրագնդի յուրաքանչյուր 100 միլիոն մարդկանցից մեկը:

Ազդեցությունը գնահատելու համար միայն մեկ հարթությունը բավարար չէ։ Օրինակ, Էլոն Մասկը, որն ավտոբիզնեսում իր հզորությունը ձեռք է բերել Tesla Motor-ի միջոցով, իսկ ավիացիոն և տիեզերական արդյունաբերության մեջ՝ SpaceX-ի միջոցով, համարվել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը՝ ոչ միայն միլիարդատեր լինելու համար, այլ տեխնոլոգիական ոլորտում իր բացառիկ տեսլականների շնորհիվ։

Forbes-ի մասնագետները հաշվի են առել նաև այն հանգամանքը, թե տվյալ թեկնածուն որքանո՞վ է օգտագործում իր ազդեցությունը։ Ամենավառ օրինակներից մեկը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն է, ով գրեթե բացարձակ իշխանություն ունի 25 միլիոն բնակիչների վրա։

Վերջնական արդյունքը հաշվարկելու համար՝ Forbes-ի խմբագիրները յուրաքանչյուր թեկնածուի ազդեցությունը չափել են բոլոր հարթություններում, այնուհետև համադրել դրանք և ստացել միջինացված գնահատական։

* * *

Ինչպես արդեն նշվեց, Forbes-ը աշխարհի ամենաազդեցիկ մարդ է ճանաչել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա արդեն երրորդ տարին է անընդմեջ գլխավորում այս վարկանիշը։ Երկրորդ տեղում կին է՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Նա նախորդ տարվա 5-րդ տեղից բարձրացել է երկրորդ հորիզոնական՝ առաջ անցնելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից։

Ցանկում տեղ են գտել նաև նոր անդամներ, որոնց թվում են Dell  ընկերության գործադիր տնօրեն Մայքլ Դելը, Չինաստանի ամենահարուստ մարդը Վան Չան Լին, Կանադայի  նորընտիր վարչապետ Ջասթին Թրյուդոն, միլիարդատեր ներդրող Կարլ Իկան և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը:

Ըստ Forbes-ի

Թարգմանեց Ասպրամ Չատինյանը

www.B4B.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես աշխատանքի չընդունվելը դարձավ մեծագույն հաջողության մեկնակետ. PayPal-ի համահիմնադրի հուշերից

2004 թվականին, երբ ստեղծել ու արդեն վաճառել, էի PayPal-ը, ես հանդիպեցի այն մարդուն, ով ինձ հրավիրել էր հարցազրույցի ու չէր ընդունել Վերին ատյանի դատարան

Հրապարակվել են աշխարհում ավտոմոբիլների առավել մեծ ժողովրդականություն վայելող մոդելները (photo)

Մեծ Բրիտանիայի Park Indigo ֆիրման հրապարակել է աշխարհի առավել մեծ ժողովրդականություն վայելող ավտոմոբիլների ցուցակը:

Չինացի միլիոնատիրոջ գնած աշխարհի ամենաթանկ վիսկին կեղծ է եղել. BBC

36-ամյա Չեն Վեյը 10 հազար դոլար է վճարել՝ մեկ գավաթ Macallan-ի համար