Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աշխարհի ամենաազդեցիկ կանայք՝ ըստ Forbes-ի

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

15:20 , 07 Հունիս 2016

Forbes ամսագիրը հրապարաակել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ամենամյա վարկանիշային աղյուսակը։

Նախկինի պես՝ այն շարունակում է գլխավորել Գերմանիայի կանցել Անգելա Մերկելը։ Հիշեցնենք, որ Մերկելն արդեն 6-րդ տարին անընդմեջ ճանաչվում է աշխարհի ամենաազդեցիկ կին։

Գերմանիայի կանցլերին հաջորդում է ԱՄՆ նախկին առաջին տիկին, իսկ ներկայումս ԱՄՆ նախագահական ընտրարշավի մասնակից Հիլլարի Քլինթոնը։

Երրորդ հորիզոնականում Դաշնային ռեզերվային համակարգի ղեկավար Ջանեթ Ելլենն է, որը առաջ  անցել Bill & Melinda Gates Foundation բարեգործական հիմնադրամի համանախագահ, միլիարդատեր Բիլ Գեյթսի կնոջից՝ Մելինդա Գեյթսից։ Վերջինս նահանջել է 4-րդ հորիզոնական։

Առաջին տասնյակում են հայտնվել նաև General Motors-ի գլխավոր տնօրեն Մերի Բարրան, Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը, Facebook-ի գործառնական գծով տնօրեն Շերիլ Սանդբերգը, YouTube-ի տնօրեն Սյզեն Վոյչիցկին, Hewlett-Packard-ի տնօրեն Մեգ Ուիթմանը և  Santander Group-ի տնօրենների խորհրդի նախագահ Աննա Պատրիսիա Բոտինը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։