Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Աշխատիր Հայաստան» արշավը կմեկնարկի մայիսին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

22:22 , 22 Փետրվար 2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ փետրվարի 22-ին կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ «Աշխատիր Հայաստան» արշավի վերաբերյալ: ՀՀ փոխվարչապետ տիգրան Ավինյանի գրասենյակը b4b.am-ին ետղեկացրեց, որ քննարկմանը մասնակցել են Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության և գիտության, Առողջապահության նախարարների տեղակալները:

Տիգրան Ավինյանը նշել է, որ այսօր Հայաստանի գլխավոր մարտահրավերներից մեկը գործազրկության բարձր մակարդակն է, ինչը հնարավոր է հաղթահարել միայն փաստերի վերլուծության վրա հիմնված զբաղվածության քաղաքականության և հստակ թիրախներով գործողությունների ծրագրի մշակման և հետևողական իրականացման արդյունքում:

Նրա խոսքով կառավարության ծրագրի անկյունաքարն է աշխատանքի խրախուսումը: «Շատ են նաև քննարկվել գործազրկության պատճառները, այդուհանդերձ բացակայում է ոլորտի համապարփակ և թվային ցուցանիշներով հարուստ ուսումնասիրություն, որը նաև թույլ կտա ապագայում նվազեցնելու հատկապես կառուցվածքային գործազրկության մակարդակը և բոլորի համար ստեղծելու արժանապատիվ աշխատանքի պայմաններ»,- շեշտել է Ավինյանը:

Փոխվարչապետը հավելել է, որ հրավիրված գերատեսչություններից յուրաքանչյուրն ուղղակիորեն առնչվում է աշխատաշուկայի քաղաքականությանը, և այդ ուղղությամբ տարբեր ծրագրեր են իրականացվում: Սակայն, քանի որ զբաղվածության քաղաքականությունը պահանջում են համակարգված միջոցառումներ, ինչը կբացառի կրկնությունը և անարդյունավետությունը, ուստի նա առաջարկել է մեկտեղել աշխատանքի խրախուսմանն ուղղված քայլերը «Աշխատիր Հայաստան» արշավի շրջանակում:

Աշխատանքը համակարգելու համար նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական խումբ, իսկ արշավի մեկնարկը տալ մայիսին: «Աշխատիր Հայաստան» արշավը կդառնա «տանիք» կարճաժամկետ և երկարաժամկետ բարեփոխումների համար՝ նախապատրաստելով քաղաքացիներին ապագայի աշխատանքին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։