Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աշխատատեղերի քանակն աճել է 88 000-ով

Վերադարձ լուրերի բաժին

ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը տեղեկացրել է, որ 2019 թ. դեկտեմբերին հարկման բազա՝ հարկման ենթակա եկամուտներ, ապահովված աշխատատեղերը կազմել են շուրջ 629 հազար: Դա 2018թ. նույն ամսվա համեմատ ավելի է մոտ 7 %-ով կամ 41 հազարով, իսկ 2018թ. ապրիլի համեմատ՝ մոտ 16 %-ով կամ 88 հազարով: Այդ մասին տեղեկացրեց ՊԵԿ մամուլի ծառայությունը: Հիմնական աճը գրանցվել է մանրամեծածախ առևտրի, հանրային սննդի կազմակերպման, սննդամթերքի արտադրության, ինչպես նաև ծառայությունների մատուցման ոլորտներում:

Աճել են նաև դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի և դրանցով արտացոլված իրացման շրջանառությունները: 2019թ. դուրս է գրվել շուրջ 482 մլն հատ հաշվարկային փաստաթուղթ՝ ՀԴՄ կտրոն, հարկային հաշիվ և հաշիվ վավերագիր, և դրանցով արտացոլված շրջանառությունը կազմել է գրեթե 6,1 տրլն դրամ: 2018թ. համեմատ հաշվարկային փաստաթղթերի քանակն աճել է՝ 39 %-ով, իսկ շրջանառությունը՝ 14 %-ով: 2019-ին աճել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման, ինչպես նաև չգրանցված աշխատողների հայտնաբերմանն ուղղված ստուգումների քանակը: Մասնավորապես՝ ՀԴՄ խախտումների բացահայտված դեպքերն աճել են շուրջ 14 %-ով, իսկ չգրանցված աշխատողների բացահայտված դեպքերը՝ մոտ 55 %-ով:

Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների

Եռօրյա փառատոնն անցավ տոնական մթնոլորտում, հայկական հյուրասիրության լավագույն ավանդույթների համաձայն:

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա: