Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աշխատավարձն ու գները հունվար-փետրվարին (գծապատկերներ)

Վերադարձ լուրերի բաժին

13:51 , 22 Մարտ 2018

2018 թվականի փետրվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 198 944 դրամ։ Այդ թվում՝ պետական հատվածում միջին աշխատավարձը 169 021 դրամ է, ոչ պետական հատվածում՝ 227 024 դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ)։

ԱՎԾ-ն նաև  տեղեկացնում է, որ 2018թ. հունվարից դադարեցրել է աշխատանքի վարձատրության ցուցանիշների հաշվարկը՝ հիմնված ամսական պարբերականությամբ կազմակերպություններից հավաքագրվող պետական վիճակագրական հաշվետվությունների տվյալների վրա: Ըստ այդմ, ցուցանիշի վերաբերյալ տեղեկատվությունն այսուհետ հիմնված է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման տվյալների բազայի վրա:

salary-feb1

12-ամսյա կտրվածքով՝ 2018 թվականի փետրվարը 2017 թվականի փետրվարի համեմատ, միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8.1%-ով։ Այդ թվում` պետական հատվածի աշխատողների միջին աշխատավարձն աճել է 6.5%-ով, ոչ պետական հատվածինը՝ 8.5%-ով։

salary-feb2

Նշենք նաև, որ 12-ամսյա գնաճը փետրվարին կազմել է 3.3%։ Այսինքն, ըստ պաշտոնական տվյալների, միջին աշխատավարձը 2-2.5 անգամ ավելի արագ է աճել, քան սպառողական ապրանքների գները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կառավարության նիստը մեկնարկել է (ուղիղ)

ՀՀ կառավարության նիստը մեկնարկել է։

Ինչպես են վարկավորել բանկերը՝ հեղափոխական և հետհեղափոխական շրջանում

Շատերին հետաքրքրում էր՝ իսկ ի՞նչ է տեղի ունեցել վարկերի հետ, և արդյո՞ք քաղաքական իրադարձությունները նույն կերպ են ազդել նաև վարկերի վրա։

Աշխատավարձերը Հայաստանում` նոր մեթոդաբանությամբ

Վիճակագրական կոմիտեն 2018թ. հունվարից անցում է կատարել միջին աշխատավարձի հաշվարկման տեղեկատվական նոր աղբյուրի՝ վարչական ռեգիստրի գործիքի