Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աշխատավարձի հարկը չպետք է ծանրաբեռնի ձեռնարկատիրոջը

Վերադարձ լուրերի բաժին

12:45 , 30 Ապրիլ 2019

Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է եկամտահարկը համահարթեցնել՝ դարձնելով 23 տոկոս, որը տարեցտարի նվազելով պետք է հասնի 20 տոկոսի: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ընթացքում այդ մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Քաղաքացիական հասարակության կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը հետաքրքրվեց, թե եկամտահարկի համահարթ տարբերակի մասին առաջարկություններ կատարելիս ո՞ր երկրների փորձն են նկատի ունեցել, և արդյոք նայե՞լ են Վրաստանի, Մակեդոնիայի և Սլովակիայի ձախողված փորձն այս առումով:

Փոխնախարար Պողոսյանը նշեց՝ իրենց կարծիքով, եկամտային հարկի համակարգը պետք է լուծի երկու հիմնական խնդիր: «Մեկը վերաբաշխողական գործառույթի իրականացնումն է, որը կարծում եմ, որ մեր երկրում չի իրականացվում: Եվ երկրորդը ֆիսկալն է: Եկամտային հարկը պետք է լինի այնպիսին, որ աշխատավարձի հարկը չծանրաբեռնի ձեռնարկատիրոջը՝ հատկապես արտահանմանը կողմնորոշված ձեռնարկատիրական նախագիծ իրականացնողին»,-նշեց Պողոսյանը:

Անդրադառնալով հարցին, թե հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների արդյունքում որքան է գնահատում գնաճային ճնշումը՝ փոխնախարարն ասաց, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների ընդունման ազդեցությունը գնահատել է ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ ընդհանուր հավասարակշռության մոդելով: Եվ գնաճային ճնշումներն աննշան են: Նա վստահեցրեց, որ ռիսկեր չկան:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ

Քայլերի հաջորդականությունը կարելի է իմանալ` զանգահարելով ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն. 060 544 444 08000 0007:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները նախաձեռնել են հայրենիքին օգտակար լինելու՝ ամենամսյա աջակցության ծրագիր:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները կոչ են անում այլ ընկերությունների աշխատակիցներին՝ միանալ նախաձեռնությանը: Համոզված ենք, որ գործատուների ու աշխատակիցների համանման նախաձեռնություններն ավելի կմոտեցնեն հաղթանակը:

2020թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում: