Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աշխատավարձերն ու գները դեկտեմբերին հավասար չափով են աճել (ըստ ԱՎԾ-ի)

Վերադարձ լուրերի բաժին

15:21 , 28 Հունվար 2018

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը դեռևս 20 օր առաջ հրապարակել էր սպառողական գների ինդեքսը՝ 2016 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար։

12-ամսյա գնաճը՝ 2017 թվականի դեկտեմբերը 2016 թվականի դեկտեմբերի համեմատ, 2.6% է, ինչի մասին արդեն բազմիցս գրվել է։ Հիշեցնենք, որ հենց 12-ամսյա գնաճն է դրվում բյուջեի հիմքում և նպատակադրվում Կենտրոնական բանկի կողմից։

Հունվարի 25-ին ԱՎԾ-ն հրապարակեց նաև մյուս մակրոտնտեսական ցուցանիշները՝ 2017 թվականի համար։

Ըստ այդ ցուցանիշների՝ Հայաստանի Հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը 12-ամսյա կտրվածքով աճել է 2.6%-ով և 2017 թվականի դեկտեմբերին կազմել 240 277 դրամ։

Ստացվում է՝ գներն ու աշխատավարձերը աճել են նույն չափով, ինչը նշանակում է, որ Հայաստանում վարձու աշխատողների գնողունակությունը անփոփոխ է մնացել։ Սակայն պետական և ոչ պետական հատվածի աշխատողների համար պատկերը տարբեր է։

Այսպես, պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1.4%-ով և կազմել 207 438 դրամ, իսկ ոչ պետական հատվածում աշխատավարձն աճել է 2.7%-ով և կազմել 278 445 դրամ։ Ըստ այդմ, կարելի է ասել, որ պետական հատվածի վարձու աշխատողների գնողունակությունը նվազել է, իսկ ոչ պետական հատվածի աշխատողներինը՝ աննշան չափով աճել։

Նշենք, որ դեկտեմբերը սովորաբար տարբերվում է նախորդ ամիսներից և զգալիորեն բարձր է լինում՝ պայմանավորված այդ ամսին վճարվող պարգևավճարներով և աշխատավարձային կանխավճարներով։

Եթե դիտարկենք հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի միջինը, ապա պատկերը հետևյալն է՝ սպառողական գները թանկացել են 1%-ով, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 2.9%-ով և կազմել 194 259 դրամ։ Այդ թվում՝ պետական հատվածում միջին աշխատավարձն աճել է 0.5%-ով և հունվար-դեկտեմբերին կազմել 163 841 դրամ, իսկ ոչ պետական հատվածում՝ աճել 3.6%-ով և կազմել 230 611 դրամ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Իրավաբանների նախաձեռնությունն ուղղված է Հայաստան նոր ներդրումների ներգրավմանը

«Անձնական իրավաբան» ծառայության մասնագետները մշակել են «Քաղաքացիության մասին» և հարակից օրենքների փոփոխության նախագիծ:

Ազգային պետություն, ազգային տնտեսություն

Ինչու՞ չենք կարող ամբողջությամբ կրկնօրինակել այս կամ այն երկրի մոդելը:

150 միլիոն մարդ կորցրել է դեմքը

Պարտադիր չէ, որ հավելվածը հենց այսօր սկսի անել պիղծ քայլեր, որոնք կստիպեն ձեզ անհանգստանալ: