Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աշխատավարձերի աճը 2018 թվականից կարագանա. ԿԲ

Վերադարձ լուրերի բաժին

23:31 , 26 Նոյեմբեր 2016

ՀՀ Կենտրոնական բանկը 2016-2019 թվականների համար միջին անվանական աշխատավարձերի կանխատեսումները վերանայել է նվազման ուղղությամբ՝ պայմանավորված նույն ժամանակահատվածում տնտեսական աճի կանխատեսման վերանայմամբ և 2017 թվականին պետական հատվածում սպասվող միջին անվանական աշխատավարձերի ցածր աճի տեմպով։

2016 թվականի երկրորդ եռամսյակից սկսած տնտեսական ակտիվության սպասվածից ավելի ցածր մակարդակով պայմանավորված՝ մասնավոր հատվածում տարվա համար ակնկալվում է միջին անվանական աշխատավարձերի շուրջ 4.1% աճ, որը ցածր  է նախորդ կանխատեսումներից 2.4 տոկոսային կետով։  Այնունամենայնիվ, 2016 թվականին արձանագրված գնանկման շնորհիվ մասնավոր հատվածի իրական աշխատավարձերը կաճեն շուրջ 5.4%-ով։

ԿԲ-ն հիշեցնում է, որ 2016 թվականին նվազագույն աշխատավարձի շեմը չի բարձրացել և կազմում է 55 հազար դրամ։

Հաշվի առնելով, որ վերջինիս բարձրացում տեղի չի ունենալու նաև 2017 թվականին, ինչպես նաև հաշվի առնելով կանխատեսվող տնտեսական աճի և գնաճի նպատակի իրագործմանն ուղղված քաղաքականությունը, 2017 թվականին ակնկալվում է միջին անվանական աշխատավարձերի 3.7% աճ, 2018 թվականին՝ 5% աճ, իսկ 2019 թվականին՝ շուրջ 6.2% աճ։

2015 թվականի հոկտեմբեր ամսից պետական հատվածում տեղի  ունեցել զբաղվածների աշխատավարձերի աճի տեմպերի դանդաղում, ինչը պահպանվել և խորացել է 2016 թվականին։ Արդյունքում, 2016 թվականին պետական հատվածում կարձանագրվի միջին անվանական աշխատավարձերի 0.3% անկում՝ 2015 թվականի բարձր բազայի նկատմամբ։

Հաշվի առնելով կառավարության կողմից  որդեգրած պետական ապարատի կառավարման օպտիմալացման քաղաքականությունը՝ 2017 թվականին կանխատեսվում է պետական աշխատավարձերի 0.4% չափավոր աճ, իսկ 2018-2019 թվականներին վերը նկարագրված մասնավոր հատվածի աշխատավարձերի աճը կհանգեցնի պետական հատվածի աշխատավարձերի աճի՝ պայմանավորված միջնաժամկետ հատվածում երկու հատվածների միջև միջճյուղային մրցակցությամբ։ Այսպիսով, 2018 թվականին կանխատեսվում է պետական հատվածում միջին անվանական աշխատավարձերի 2.3% աճ, իսկ 2019 թվականին՝ 4% աճ։

Վերը նկարագրված զարգացումների արդյունքում՝ 2016 թվականին ակնկալվում է միջին անվանական աշխատավարձերի շուրջ 2% աճ, որը կպահպանվի 2017 թվականին, որից հետո կարագանա՝ հասնելով 5%-ի 2019 թվականին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: