Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աշխատանք է տարվում հարստության հարկման ուղղությամբ

Վերադարձ լուրերի բաժին

20:25 , 08 Դեկտեմբեր 2019

ՀՀ ֆինանսների նախարարությունն աշխատում է գույքային հարկի համակարգի բարեփոխումների ուղղությամբ, ներքին քննարկումների ավարտից հետո կանցկացվեն նաև հանրային քննարկումներ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում ասել է նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Մենք խոսել ենք հարստությունը հարկելու մասին և այդ ուղղությամբ գործողություններ ենք արել: Ազգային ժողովն արդեն ամբողջությամբ ընդունեց Կադաստրի կոմիտեի կողմից առաջարկված գոտիավորման նոր մոտեցումը: Հիմա մենք քննարկում ենք, թե ինչպես դա արտացոլել հարկման համակարգում: Չի կարող կիրառվել նույն մոտեցումը, ինչն առկա է այսօր»,-ասել է նախարարը: Նա նաև ու հավելել է` կգնան հավասարակշռված ու տրամաբանական ճանապարհով, կտրուկ, հեղափոխական փոփոխություն չի լինի:

Նախարարությունում ներքին քննարկումները դեռ չեն ավարտվել, սպասվում են հանրային քննարկումներ: Ջանջուղազյանը նշել է` նախատեսվում է, որ մինչև 2021-ը հնարավորություն կունենան մանրամասն անդրադառնալ մոտեցումներին, թե ինչպես հարկել հարստությունը: Նախատեսվում է 2021-ից մեկնարկել գույքային հարկի համակարգի բարեփոխումները:

Հարկային օրենսգրքի բարեփոխումների փաթեթի քննարկումներին դեռ խոսվում էր այն մասին, որ պետությունը ուղղակի հարկերի բեռը նվազեցնելով բեռը պետք է տեղափոխի հարստության վրա` հարկելով գույքը: Նշվել էր նաև, որ գույքային հարկի սպասվող բարեփոխումն ունի հստակ նպատակ` ավելի մեծ չափով հարկել բարձրարժեք գույքը, տեսանելի հարստությունը, շքեղության չափորոշիչ համարվող գույքը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է պահպանել հարկային կարգապահությունը

Կոմիտեն ուժեղացված հսկողություն է իրականացնում ՀԴՄ կիրառման կանոնների խախտման բացահայտման ուղղությամբ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Գործող 17 առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 47 մլրդ դրամով

Վարկային պայմանագրերի վերանայման հնարավորությունից օգտվել է բանկերի հաճախորդների շուրջ 30%-ը։

Ռալֆ Յիրիկյանը՝ Վիվա-ՄՏՍ-ի 15-ամյակի և ձեռքբերումների մասին

Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը խոսել է ձեռքբերումների, հեռավար աշխատանքի առանձնահատկությունների և առաջիկա որոշ ծրագրերի մասին: