Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Աշխատանք առանց սահմանների» որոնման համակարգը կարող է դառնալ աշխատանքային միգրացիայի հաշվառման տեղեկատվական համակարգի ծառայություն

Վերադարձ լուրերի բաժին

«Աշխատանք առանց սահմանների» Ծրագրի գործարկման արդյունքում ԵԱՏՄ տարածքում կընդարձակվեն աշխատաշուկայի հնարավորություններն ու պայմանները: ԵՏՀ կոլեգիայի նիստում Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը ներկայացրեց ԵԱՏՄ թվային օրակարգի սահմաններում մշակվող «Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» նախագծի իրականացման վերաբերյալ հաշվետվություն: Այդ մասին հայտնեց Գեղամ Վարդանյանի գրասենյակը:

Զեկույցի ընթացքում նախարարը հատուկ շեշտեց նախագծի իրականացման արագությունը: Մասնավորապես՝ դրա մեկնարկի պահից իրականացվել են բոլոր կազմակերպչական միջոցառումները, ստեղծվել է տիպային-ծրագրային ապահովում, կատարվել են ինտեգրմանն ուղղված աշխատանքներ Միության բոլոր հինգ երկրներում, իսկ այսօր արդեն անց է կացվում համակարգի փորձնական շահագործում՝ հաշվի առնելով ազգային բոլոր տարրերը:

«Նախագծի իրականացման ընթացքում նկատում ենք աշխատանքների կատարման մեծ արագություն ու բարձր որակ: Համակարգի ավտոնոմ ու համալիր նախնական փորձարկումների իրականացման ժամանակ մենք Միության երկրների հետ միասին ողջ ծավալով աշխատանք տարանք բոլոր դիտողությունների և առաջարկների մասով: Անհրաժեշտության դեպքում «Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգը» նախագիծը կարող է դառնալ աշխատանքային միգրացիայի հաշվառման տեղեկատվական համակարգի ծառայություններից մեկը», – ասաց Գեղամ Վարդանյանը:

Համակարգի գործարկման արդյունքում կբարելավվեն աշխատաշուկայի պայմանները: Այսպես՝ Միության քաղաքացիների համար նոր հնարավորություններ կստեղծվեն աշխատանքի տեղավորման հարցում ինչպես իրենց երկրի, այնպես էլ «հնգյակի» երկրների սահմաններում, գործատուների համար՝ աշխատակազմի որոնման համար հարթակների ցանկի ընդարձակում, անդամ երկրների համար՝ ԵԱՏՄ աշխատաշուկայի զարգացման համար ժամանակակից և արդյունավետ թվային գործիքների ներդրում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

ԵՏՀ-ում ՀՀ-ն ներկայացնող նախարար Գ. Վարդանյանի առաջարկությունը հավանության են արժանացրել ՌԴ և ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները

Նախաձեռնությունն ուղղված է ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ու արդիականացման նոր հնարավոր մոտեցումների մշակմանը: