Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հորդորում է քաղաքացիներին խախտումների մասին պատշաճ իրազեկել իրենց

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

13:12 , 29 Մայիս 2018

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հորդորում է քաղաքացիներին գերատեսչությանը տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն ընտանեկան նպաստի տրամադրման գործընթացում հնարավոր խախտումների պարագայում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարության հայտարարության մեջ ասվում է.

«Հարգելի քաղաքացիներ,

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշտապես աչալուրջ է ձեր կողմից բարձրացված հարցերին ու բողոքներին և պատրաստակամ է լուծելու ձեր խնդիրները՝ ելնելով իր գործառույթների և իրավասության շրջանակներից:

Այսուհետ, ընտանեկան նպաստի կանխիկ տրամադրման գործընթացում, մասնավորապես, ապօրինի կամ անհասցե կարգով գումարների պահման հետ կապված խնդիրների, մտահոգությունների և իրողությունների հայտնաբերման դեպքում կարող եք զանագահարել հետևյալ +374 55 41 19 11 հեռախոսահամարով: Խնդրում ենք տրամադրել հասցեական և ճշգրիտ տեղեկատվություն:

Հավաստիացնում ենք, որ յուրաքանչյուր դեպք մանրամասն ուսումնասիրելուց հետո կտրվեն համապատասխան ցուցումներ ու հրահանգներ»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ատեստավորվում են

Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը

Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ նախընտրական շրջանում կառավարությունն ավելի ինտենսիվ և արդյունավետ կաշխատի

Գիտեք, որ մենք նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների

«Այսօր կարևոր օր է». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է նոր մի պատմական շրջափուլ…