Invalid username or password
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) փորձագետների, ինչպես նաև ՀՀ առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Հանրային ներդրումների առաջնահերությունների գնահատում» սեմինար-քննարկում: Այդ մասին հայտնեց էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:
Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները ներկայացրել են հանրային ներդրումային ծրագրերի առաջնահերթությունների գնահատման մեթոդաբանությունը, պատասխանել մասնակիցների հարցերին: Սեմինարի ընթացքում ԱՄՀ նախապատրաստած գնահատված ծրագրերի օրինակների հիման վրա մասնակիցները` բաժանվելով աշխատանքային փոքր խմբերի, իրականացրել են ծրագրերի բաշխում ըստ առաջնահերթությունների և ներկայացրել արդյունքները:
ԱՄՀ փորձագետների հետ հարց ու պատասխանի արդյունքում վեր են հանվել հանրային ներդրումային ծրագրերի առաջնահերթությունների որոշման կարևոր սկզբունքները: Քննարկման ժամանակ մասնակիցների հարցերին պատասխանել է նաև փոխնախարար Ավագ Ավանեսյանը: Հանդիպման ավարտին փոխնախարարը և շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ԱՄՀ մասնագետներին՝ նման ձևաչափով սեմինար-քննարկում կազմակերպելու համար:
Դիտումներ 682
Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու:
Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021 թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը:
Փոխվարչապետը նշեց, որ հումքի և կոմպոնենտների ներմուծման վրա սահմանափակումը չի տարածվում, որպեսզի արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան: