Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Անցած 10 տարիներին Լիդիան Արմենիաի կողմից Գորայքում իրականացվել են կես միլիոն դոլարի զարգացման ծրագրեր (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

15:47 , 27 Հունիս 2017

Սյունիքի մարզի Գորայք գյուղը, որն ունի մոտ 500 բնակիչ, Ամուլսարի ծրագրի շրջակա համայնքներից է:  Հավատարիմ պատասխանատու հանքարդյունաբերության սկզբունքներին` Ամուլսարի ոսկու հանքը շահագործող Լիդիան Արմենիա ընկերությունն ունի հատուկ ռազմավարություն և տարեկան միջոցառումների պլան` համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է ընկերության լրատվական ծառայությունը, անցած 10 տարիների ընթացքում Լիդիանի կողմից Գորայքում  իրականացրել են տարաբնույթ զարգացման ծրագրեր՝ ընդհանուր առմամբ մոտ կես միլիոն դոլարի արժողությամբ: Տնտեսական զարգացման և բիզնեսի աջակցության երկարաժամկետ ծրագրերից բացի ընկերությունը ներդրումներ է անում նաև Գորայքի և շրջակա մյուս համայնքների ենթակառուցվածքների բարեկարգման մեջ, քանի որ դժվար է պատկերացնել զարգացում առանց պատշաճ կենցաղային պայմանների` դպրոցի, գրադարանի, այլ համայնքային շինությունների: Բացի սոցիալական ներդրումներից, Լիդիան Արմենիա ընկերությունը նաև Ամուլսարի ծրագրի համար վարձակալում է համայնքային որոշ հողեր, և հողի վարձակալության համար Գորայքը 2011 թվականից սկսած ընկերությունից ստացել է մոտ 1 մլն 190 հազար դոլար։

gorayq3 gorayq4

Հողի վարձակալությունից ստացված գումարը համայնքը հետագայում կարողանում է ներդնել համայնքի տարբեր կարիքների համար: Այսպես` Գորայք համայնքը վերանորոգել է համայնքապետարանի շենքը՝ ծախսելով մոտ 40 միլիոն դրամ, որի հնարավորությունը մինչ Լիդիանի կողմից հողի վարձակալության վճարները համայնքապետարանի բյուջեն չուներ: Լիդիան Արմենիան նաև ուղղակիորեն է աջակցել համայնքապետարանի շենքի վերանորոգմանը հատկացնելով 5 միլիոն դրամ: Համայնքապետարանի վերանորոգված շենքի բացմանը ներկա էին նաև Շվեյցարիայի զարգացման գործակալության ներկայացուցիչները, քանի որ այս կազմակերպությունը ֆինանսավորել է “մեկ պատուհան” սպասարկման սկզբունք ծրագրի համար համապատասխան սենյակի վերանորոգումը:

gorayq1

Լիդիան Արմենիայի համոզմամբ, սակայն, սոցիալական աջակցության ծրագրերին զուգահեռ առավել կարևոր են աշխատատեղերը և Ամուլսարի ծրագրի հետ համայնքը հույսեր է կապում աշխատատեղերի ավելացման և արտագաղթի կանխարգելման առումով: Արդեն այսօր Ամուլսարի ծրագրում աշխատում է Գորայք գյուղի 38 բնակիչ:

Գորայքցիներից 12-ը աշխատում են Ամուլսարի ծրագրի երկրաբանական փորձանմուշների նախապատրաստման և մշակման լաբորատորիայում, որ  բացվել է 2010-ին: Երկրաբանական և քիմիական փորձանմուշների նախապատրաստման որակյալ աշխատանքների համար գորայքցի աշխատակիցները վերապատրաստվել են՝ ստանալով համապատասխան գիտելիքներ:

gorayq5 gorayq6

 

2017 թվականից, հանքի շինարարության մեկնարկին զուգահեռ, լաբորատորիայում բացվել է նաև  թթվագոյացման պոտենցիալ ունեցող ապարների ստուգման լաբորատորիա: Սա բնապահպանական կարավառման միջազգային լավագույն փորձի կիրառման օրինակներից մեկն է, երբ նույնիսկ շինարարության ընթացքում ճանապարհների շինարարությանը զուգահեռ ստուգվում է ապարների թթվագոյացման պոտենցիալը, նման ապարների առկայության դեպքում դրանց հետ շփան մեջ մտնող անձրևաջրերի հնարավոր արտահոսքը բնական միջավայր կանխելու նպատակով: Սա Հայաստանի համար աննախադեպ միջոցառումների շարքից է, որ Լիդիան Արմենիան կիրառում է Ամուլսարում` ապահովելով բնապահպանական լավագույն կառվարման խոստման իրականացումը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Շաբոյանը կանխատեսում է կարագի էժանացում առաջիկա 1-2 ամիսներին

Առաջիկա ամիսներին հայաստանյան շուկայում կանխատեսվում է կարագի գների նվազում:

ԱԺ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Ազգային ժողովը շարունակում է նստաշրջանի աշխատանքները

Միջազգային անկախ փորձագետը պատասխանել է Ամուլսարի վերաբերյալ մտահոգող հարցերին

Լարրի Բրեքենրիջը ՀՀ Բնապահպանության նախարարությունում ներկայացրել է Ամուլսարի ծրագրում բնապահպանական կառավարման մանրամասները: