Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Անցած 1 տարում բանկային ակտիվներն աճել են 15,7%-ով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

02:09 , 09 Մայիս 2019

2018 թվականի ապրիլից մինչև 2019 թվականի մարտ բանկային համակարգի ցուցանիշները աճել են հետևյալ չափերով՝ ակտիվները` 15.7 տոկոսով կամ 698 մլրդ դրամով, պարտավորությունները` 17.4 տոկոսով կամ 646 մլրդ դրամով, կապիտալը՝ 7.4 տոկոսով կամ 53 մլրդ դրամով, վարկերը՝ 16.0 տոկոսով կամ 412 մլրդ դրամով, ավանդները՝ 11.8 տոկոսով կամ 292 մլրդ դրամով: 2018 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը համատեղ իրականացրել են Հայաստանի ֆինանսական հատվածի գնահատման ծրագիր (FSAP), որի արդյունքներով՝ ԱՄՀ գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն, իսկ բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին համապատասխանությունը՝ բարձր՝ 97 տոկոս: Այդ մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մայիսի 8-ին կայացած ասուլիսի ներածական խոսքում:

Ըստ նրա՝ «Ազգային հիփոթեքային ընկերության» և «Բնակարան երիտասարդներին» հիփոթեքային ծրագրերում իրականացված փոփոխությունների արդյունքում 2018 թվականին տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, իսկ միջին կշռված տոկոսադրույքները նվազել են 1.3 տոկոսով՝ տատանվելով 10.5 տոկոսի շուրջ:

«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» ծրագրով սուբսիդավորված հիփոթեքային վարկերը Երևանում և մարզերում հասանելի են 7.5 տոկոս և 5.5 տոկոս տոկոսադրույքով՝ մինչև 30 տարի ժամկետով: Այս փոփոխությունների արդյունքում «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» ծրագրով տրամադրված վարկերի ծավալը 2019 թվականի հունվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ աճել է 131 տոկոսով, փետրվարին՝ 145 տոկոսով, մարտին՝ 124 տոկոսով:

Անշարժ գույքի շուկայում աշխուժության ավելացման հաշվին 2019 թվականի մարտի դրությամբ նախորդ տարվա մարտի համեմատ Երևանում անշարժ գույքի գներն ավելացել են միջինում 10 տոկոսից ավելի, կենտրոնում՝ 17 տոկոսով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները

ԱԺ-ն օրերս հավանություն տվեց Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՊԵԿ-ը շարունակում է մասնակցությունը համազգային դրամահավաքին

Կոմիտեի աշխատակիցները ևս 100 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին:

Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն են արժանացել: