Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Անցած տարվա բարեփոխումները դրական են անդրադարձել պետական պարտքի կայունության վրա

Վերադարձ լուրերի բաժին

Հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում 2019-ին իրականացված բարեփոխումները դրական են անդրադարձել մակրոտնտեսական և պետական պարտքի կայունության վրա: Նման տեսակետ հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ՀՀ Ազգային ժողովում ներկայացնելով 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ ԿԲ եզրակացությունը:

Նա նշեց, որ 2019 թվականը շատ բարենպաստ էր մակրոտնտեսական առումով, տնտեսական աճը զգալի գերազանցել էր պետական բյուջեով նախատեսված ցուցանիշը, պահպանվել էր մակրոտնտեսական կայունությունը: «2019-ի ՀՀ պետական բյուջեի պակասուրդը 2018-ի համեմատ նվազել է 41.4 մլրդ դրամով և կազմել ՀՆԱ-ի ընդամենը 1 տոկոսը, ինչը զսպող ազդեցություն է ունեցել համախառն պահանջարկի վրա: Ցածր պակասուրդի պարագայում 1.3 տոկոսային կետով նվազել է 2019 թվականի ՀՀ կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը, կազմել 50 տոկոս: Կառավարությունը գործել է հարկաբյուջետային կանոնի ներքո»,-ասաց Գալստյանն ու նշեց, որ պարտքի կայունությունը և հարկաբյուջետային կանոնի պահպանումը պետք է շարունակի մնալ բյուջետային քաղաքականության հիմքը:

Նրա խոսքով՝ 2019-ին իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը զսպող ազդեցություն է ունեցել համախառն պահանջարկի վրա, և ԿԲ-ն տարվա ընթացքում փորձել է որոշակի ճշգրտել իր վարքագիծը: ԿԲ-ն փորձել է դա փոխհատուցել խթանող դրամավարկային քաղաքականության միջոցով՝ ցածր պահելով և նույնիսկ տարվա ընթացքում 2 անգամ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: «Հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում 2019-ին իրականացված բարեփոխումները, որոնք արտահայտվել են հիմանականում ՀՀ պետական բյուջեի պակասուրդի նվազեցմամբ, ստվերային հատվածի կրճատմամբ և պետական ծախսերի արդյունավետության աճով դրական են անդրադարձել մակրոտնտեսական և պետական պարտքի կայունության վրա»,-ասաց նշեց ԿԲ նախագահը:
Արմենպրես

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: