Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Անցած երեք ամսում ՀՀ կառավարությունը 1 միլիարդ դոլարի ներդրումային առաջարկներ է ստացել

Վերադարձ լուրերի բաժին

15:42 , 03 Սեպտեմբեր 2018

Նախորդ ամիսների ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ և կազմակերպությունների ներկայացուցիչներ են այցելել Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, հետաքրքրվել են Հայաստանի ներդրումային միջավայրով և որոշակի ներդրումների մասին հայտարարություններ են արել:

«Եթե մենք վերլուծենք այդ թվերը, որոնց մասին հայտարարվել է, դրանք մեկ միլիարդ դոլարն անցնում են: Բայց մենք փորձում ենք նաև գնահատել, թե բիզնես հանրության հետ մեր ջանքերի արդյունքում իրատեսական թիվը որքան կկազմի: Եկել ենք եզրակացության, որ դրանից 240 միլիոն դոլարն առնվազն իրատեսական է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծել է նախարար Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ այդ առաջարկներն ստացվել են մայիսի 15-ից սկսած:

Նախարարը հավելեց, որ աշխատում են կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանք կարողանան այդ գաղափարները վերածել բիզնես-պլանների կամ նախարարության միջոցով փորձել դրանք վերածել բիզնես-նախագծերի, որպեսզի ամեն ինչ ավելի հստակ լինի:

Գանձաքարում կիսակառույցի խնդիր կլուծվի

Երկուսենյականոց կիսակառույց, կոմունալ հարմարությունների բացակայություն, վառարանի ծխից սևացած պատեր, բազմաթիվ հոգսեր և դրանք լուծելու անորոշություն…

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող Xiaomi խելացի հավաքածուն

Ucom-ի առցանց խանութում, ինչպես նաև մի շարք Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում ցանկացողները կարող են ձեռք բերել Xiaomi խելացի սարքերի հավաքածուն, որը թույլ կտա վերահսկել տունը կամ բնակարանը ցանկացած վայրից։

Գնիշիկ բնակավայրում  վայրի ծառատեսակներ են տնկվել

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության: