Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Անվստահ աճ Արևմուտքում, աճող անկայունություն Արևելքում. ՀԲ-ն նոր զեկույց է հրապարակել

Վերադարձ լուրերի բաժին

19:05 , 07 Ապրիլ 2016

Համաշխարհային տնտեսության աճող բարդության և անորոշության իրավիճակում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունները նախկինի նման խնդիրների են բախվում. տարբեր երկրների համար արված կարճաժամկետ կանխատեսումների միջև գոյություն ունեն զգալի տարբերություններ։ Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի նոր զեկույցում, որը հրապարակվել է այսօր Կիևում։

Հիշեցնելով, որ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում 2015 թվականին ՀՆԱ-ն կրճատվել է 1.1%-ով՝ ՀԲ-ն կանխատեսում է, որ 2016 թվականին այդ ցուցանիշը գործնականում չի աճի։ «Սա նշանակում է, որ որ անցած տարվա վերջից այդ ցուցանիշը փոխվել է նվազան ուղղությամբ՝ ավելի քան մեկ տոկոսային կետով։ Նվազման ուղղությամբ ճշգրտումները էական են հատկապես Հարավային Կովկասի (3.3 տոկոսային կետ), Կենտրոնական Ասիայի (1.6 տոկոսային կետ) երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում (1.3 տոկոսային կետ)»,- նշվում է զեկույցում։

Մյուս կողմից, սպասվում է, որ Եվրամիության երկրներում ու Արևմտյան Բալկաններում ՀՆԱ աճի միջին տեմպը այս տարի կկազմի 1.8%. կանխատեսումը կեստ տարի առաջվա համեմատ չի փոխվել։

Հարավային Եվրոպայի երկրներում նշմարվում է տնտեսության վերականգնում, չնայած աճի տեմպերը նախկինի պես բավարար մակարդակի վրա չեն՝  «Մեծ ռեցեսիայի» պատճառած վնասը փոխհատուցելու համար։ Կենտրոնական Եվրոպայի երկրներում կանխատեսվում է աճի բարձր տեմպի պահպանում։

 «Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներից շատերում դժվարին իրավիճակը պահպանվում է, ինչը պայմանավորված է քաղաքական, հարկաբյուջետային և դրամավարկային խնդիրներիհամադրությամբ։ Այդ խնդիրները արգելակում են տնտեսական աճը և ստուգում են այն տնտեսությունների ամրությունը, որոնց վիճակն արդեն անկայուն է», հայտարարել է ՀԲ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայիգծով փոխնախագահ Սիրիլ Մուլլերը։

 «Քաղաքականության մշակման համար պատասխանատուն անձինք պետք է անհապաղ ոչ պարզ որոշումներ ընդունեն՝ տնտեսական աճը վերականգնելու և աշխատատեղեր ստեղծելու համար։ հեռանկարում դրա համարանհրաժեշտ է լինելու կոորդինացիա և համագործակցություն»,- նշել է նա։

Տարածաշրջանի արևելյան մասում թե՛ նավթ արտահանող երկրները, թե՛ այդ արտահանողներից ուղարկվող դրամական փոխանցումներից կախված երկրները գտնվում են ռեցեսիայի կամ դրան մոտ վիճակում։ Նրանց վիճակի վրա նախկինի պես բացասաբար են ազդում համաշխարհային առևտրի ռեկորդային ցածր տեմպերը, նավթի ցածր և անկայուն գները և աշխարհաքաղաքական պահպանվող անկայունությունը։

Մինչ ԵԿԱ տարածաշրջանի արևմտյան մասի երկրներում տնտեսական աճը ընդհանուր առմամբ վերականգնվում է, Եվրամիության անդամ-երկրների նկատմամբ առկա են բազմաթիվ ռիսկերը։ Միգրացիոն ճգնաժամը իսկական քննություն է դարձել Եվրոպայի համար՝ իր ջանքերը գործուն կերպով կոորդինացնելու ունակության առումով։ Որպես եվրոպական ինտեգրացիայի գործընթացի քաղաքական բարդության օրինակ հեռանկարում կարող է դառնալ Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից (BREXIT):

Զեկույցում ուշադրություն է դարձված նա Չինաստանի ՀՆԱ աճի տեմպի և այդ երկրում տնտեսական փոփոխությունների հետևանքներին։ Այս իրավիճակում երկարաժամկետ հեռանկարում ԵԿԱ տարածաշրջանի արևելյան և արմևտյան մասերի երկրների համար կարող են առաջանալ ինչպես խնդիրներ, այնպես էլ հնարավորություններ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սպառողական կրեդիտավորման օրենքի նախագիծն ընդունվեց

Մինչև 300 հազար դրամ և 3 ամիս ժամկետով վարկերի դեպքում առաջարկվում են կանոնակարգումներ, որով ԿԲ-ն կսահմանի որոշակի նորմատիվ իրավական պահանջներ՝ այդ թվում սպառողի վարկունակության մասով:

Ավանդների երաշխավորման շեմը բարձրացնող նախագիծն առաջին ընթերցմամբ արժանացավ ԱԺ-ի հավանությանը

Նախագծով սահմանվում է՝ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 16 միլիոն հայկական դրամ է՝ գործող 10 մլն դրամ շեմի փոխարեն:

Կենտրոնական բանկը հորդորում է հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից

«Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ձեզ սպասարկող ֆինանսական կազմակերպության հետ և ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները, ինչպես նաև զանգահարել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծին՝ 011550170, 011561954, 011563950 և 010592697 հեռախոսահամարներով»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ: