Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Անվճար դրամային փոխանցումներ՝ բոլոր ուղղություններով

Վերադարձ լուրերի բաժին

14:04 , 01 Օգոստոս 2017

Սկսած 01.08.2017թ.-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով Բանկի 65 մասնաճյուղերից կարող են ուղարկել ՀՀ դրամով անվճար փոխանցումներ: Փոխանցումներն արտասահմանում վճարվելու են այն արտարժույթով, որը նախապես ընտրված է ուղարկող հաճախորդի կողմից:

UNISTREAM փոխանցումները կատարվում են անվճար նաև այն դեպքում, եթե փոխանցումն իրականացվում է արտերկրից դեպի ՀՀ, և ուղարկողը որպես փոխանցման վճարման արժույթ նշում է ՀՀ դրամը։

UNISTREAM փոխանցումների աշխարհագրությունն ընդգրկում է 100 երկիր, կետերի թիվը գերազանցում է 300 000-ը։

Հաճախորդները կարող են ուղարկել և ստանալ UNISTREAM անվճար դրամական փոխանցումներ ոչ միայն Բանկի մասնաճյուղերում, այլ նաև կարող են օգտվել VTB Transfer անվճար ծառայությունից, որը թույլ է տալիս ստանալ դրամական փոխանցումների գումարը առանց Բանկ այցելելու: Բավական է զանգահարել 87-87 հեռախոսահամարով, նշել տվյալները և հաշված րոպեների ընթացքում ուղարկված դրամական փոխանցումը կհաշվեգրվի ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդի քարտային հաշվին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արագ փոփոխվող աշխարհում Հայաստանը մեծ հետք թողնող փոքր երկիր է

Մի քանի օրից Հայաստանը կդառնա համաշխարհային վերլուծական մտքի կենտրոն՝ պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալելով «Մտքերի գագաթնաժողով» անունը ստացած միջոցառումը:

Ucom-ն առաջարկում է ինտերնետ` սկսած 6.4 Դ/ՄԲ 50-ից ավելի երկրում ճամփորդելիս

Պարզապես Հայաստանից մեկնելուց առաջ բաժանորդները պետք է հավաքեն *121# կոդը, ակտիվացնեն ռոմինգ ծառայությունը և, հետևելով հրահանգներին, ընտրեն առաջարկվող փաթեթներից մեկը։

Հավաստագրեր են ստացել «VivaStart» ծրագրի հերթական փուլի շրջանավարտները

2015 թվականից մեկնարկած ծրագրի շահառու է դարձել 326 ուսանող: Այդ տարիների ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատանքային թիմին է միացել լավագույն արդյունք արձանագրած ավելի քան 44 ուսանող: