Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Անչափահասների կողմից խաղադրույքներ ընդունելու համար այսուհետև խիստ պատիժ կկիրառվի

Վերադարձ լուրերի բաժին

13:47 , 07 Փետրվար 2018

Հայաստանի բուքմեյքերական գրասենյակներում և խաղատներում անչափահասների կողմից խաղադրույքներ ընդունելու համար այսուհետև խիստ պատիժ կկիրառվի, իսկ անչափահասների՝ խաղատներ մուտքն արգելելը կկարգավորվի օրենքով:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀԿ և «Ելք» խմբակցություններ նախագծերը «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»: ՀՀԿ խմբակցության ներկայացրած նախագծին միաձայն կողմ քվեարկեց 98 պատգամավոր:

 Օրենքով խստացվում է անչափահասների կողմից խաղադրույք ընդունելու պատիժը: Եթե նախկինում անչափահասի կողմից խաղադրույք ընդունելը ենթադրել է 200 հազար դրամ տուգանք, ապա նոր օրենքով նման իրավիճակում խաղատները և բուքմեյքերական գրասենյակները առաջին անգամ կտուգանվեն 2 միլիոն դրամով, երկրորդ անգամ՝ 5 միլիոն դրամով, երրորդ անգամ՝ 10 միլիոն դրամով, իսկ չորրորդ անգամ խախտում թույլ տված ընկերությունը կզրկվի լիցենզիայից:

«Ելք» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը միաձայն կողմ քվեարկեց 99 պատգամավոր: Այսուհետև խաղատները պարտավոր կլինեն ստուգել խաղասրահ մուտք գործել ցանկացող անձի անձը հաստատող փաստաթուղթը կամ այլ փաստաթուղթ, որը կպարունակի տվյալներ նրա տարիքի վերաբերյալ: Նոր օրենքով քաղաքացիները նաև իրավունք կունենան սահմանափակել իրենց մուտքը խաղատներ, եթե մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով ճանաչվել է սահմանափակ գործունակ:

Հիշեցնենք, որ 2017 թվականին վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և  բուքմեքերական  գործունեության կազմակերպման գործունեությունից ստացված հասույթը կտրուկ՝ 35%-ով աճել է և կազմել է 209 մլրդ դրամ (այս մասին առավել մանրամասն՝ այստեղ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: