Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Անշարժ գույքի գրանցման գործարքները հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ավելացել են 27.1 տոկոսով

Վերադարձ լուրերի բաժին

10:25 , 27 Նոյեմբեր 2018

2018 թվականի հոկտեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15 հազար 773 գործարք, որը 2018 թվականի սեպտեմբերի համեմատ աճել է 27.1 տոկոսով, իսկ 2017 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ` 2.9 տոկոսով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն:

Երևանում 2018 թվականի հոկտեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի սեպտեմբերի համեմատ աճել են 0.9 տոկոսով, իսկ 2017 թվականի հոկտեմբերի համեմատ՝ 10.9 տոկոսով:

Մարզերի քաղաքներում 2018 թվականի հոկտեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի սեպտեմբերի համեմատ աճել են 0.1 տոկոսով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կգործի ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկ ընդհանուր շուկան

Ըստ Կոմիտեի անդամների դիրքորոշման՝ ոչ ուշ, քան 2024 թ. հունվարի 1-ը, անհրաժեշտ է գործարկել էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկան իմիտացիոն ձևաչափով: