Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Անշարժ գույքի գները Երևան քաղաքի վարչական շրջաններում

Վերադարձ լուրերի բաժին

11:55 , 03 Մայիս 2017

2017 թվականի մարտին Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 13833 գործարք, որոնց քանակը 2017 թվականի փետրվար ամսվա համեմատ աճել է 13.0 %-ով:

2017 թվականի մարտին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 3979 օտարման գործարքի 71.9 %-ը կազմել է առուվաճառքը, 27.8 %-ը` նվիրատվությունը և 0.3 %-ը` փոխանակությունը: Անշարժ գույքի օտարման գործարքի քանակի 38.9 %-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 39.0 %-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները:

2017 թվականի մարտին Երևան քաղաքում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 66.4 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2017 թվականի մարտին, 2017 թվականի փետրվարի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 39.6 %-ով, իսկ 2016 թվականի մարտի համեմատ՝ 22.8 %-ով:

2017 թվականի մարտին Երևան քաղաքի վարչական շրջաններում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների հետևյալ շուկայական միջինացված գները` 1 քմ մակերեսի հաշվարկով.

real-est

2017 թվականի մարտին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 մ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2017 թվականի փետրվարի համեմատ՝ նվազել է 1.4%-ով:

2017 թվականի մարտին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 345 բնակարան, որոնց քանակը 2017 թվականի փետրվարի համեմատ աճել է 12.4 %-ով, իսկ 2016 թվականի մարտի համեմատ՝ 0.9 %-ով:

2017 թվականի մարտին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների հետևյալ շուկայական միջինացված գները` 1 մ մակերեսի հաշվարկով.

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեր հարաբերություների պոտենցիալը առևտրի ոլորտում շատ ավելի մեծ է, քան ներկայում այն օգտագործվում է». այաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

«ԵՄ-ն Հայաստանի համար ամենախոշոր, հեռանկարային շուկան է: Մենք, փաստորեն, երկրորդ խոշորագույն ներդրողն ենք Հայաստանում: ԵՄ-ի հետ առևտրի աճը տեսանելի և շոշափելի

Հայաստանում տեղադրվել է արևային գերխոշոր էլեկտրակայան`ձկնաբուծարանի համար

«Կռունկ»-ը 2017 թվականին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից արտոնագրված 11 արդյունաբերական նշանակության ֆոտովոլտային կայաններից մեկն է

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Ինտերնետ էկվայրինգի ծառայությունը, բացի այն, որ խնայում է գնորդների ժամանակը և հանդիսանում է հարմարավետ եղանակ՝ գնումներ կատարելու համար, ունի հետևյալ առավելությունները.