Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Անշարժ գույքի արքաները. Սամվել Կարապետյանը երրորդ տեղում է. Forbes

Վերադարձ լուրերի բաժին

17:27 , 30 Հունվար 2016

Ռուսական «Ֆորբս» ամսագիրը հրապարակել է 2015թ.-ի տվյալներով ռուսական անշարժ գույքի շուկայի խոշորագույն գործարարների ցուցակը:

Ցուցակը կազմելիս հաշվի են առնվել միայն գործարարների` անշարժ գույքի ոլորտից ստացված եկամուտները, այսինքն` այլ բիզնեսներից ստացված եկամուտները հաշվի չեն առնվել: Առևտրային կենտրոնների եկամուտները հաշվարկվել են վարձակալության հանձնված տարածքների հիման վրա, իսկ այն տարածքները, որոնք ղեկավարում է տվյալ սեփականատերը, հաշվի չեն առնվել:

Եկամուտները գնահատելիս հաշվի են առնվել նաև սեփականատերերի, ինչպես նաև «Colliers International», «Russian Research Group», «Knight Frank», «Cushman & Wakefield», «Jones Lang LaSalle», «CBRE», «Blackwood» խորհրդատվական ընկերությունների, «Arendator» և «Rent.ru» մասնագիտացված առցանց ռեսուրսների, «СПАРК» տեղեկատվական համակարգի, տեղական իշխանությունների և Մոսկվայի կառավարության տրամադրած տեղեկությունները:

Ցուցակում տեղ են գտել 30 գործարարներ։

Առաջին տեղում են հայտնվել գործարարներ Զարահ Իլիևն ու Գոդ Նիսանովը («Киевская площадь» ընկերություն), ովքեր 2015-ին իրենց անշարժ գույքի վարձակալությունից ստացել են 1 միլիարդ 115 մլն դոլար եկամուտ։

ff01

 

2-րդ տեղը զբաղեցրել է IKEA-ի սեփականատեր, շվեյցարացի Ինգվար Կամպրադը` իր 680 մլն դոլար եկամուտով:

ff02

 

Հայազգի գործարար, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը այս ցանկում երրորդն է:

ff03

Վերջինիս 925 300 ք/մ առևտրային տարածքները, 48 400 ք/մ գրասենյակային տարածքները, 48 000 ք/մ պահեստային տարածքները և 1157 հյուրանոցային համարներն 2015-ին ապահովել են 610 մլն դոլարի եկամուտ, և նա այդ արդյունքով վարկանշային աղյուսակում զբաղեցրել է 3-րդ տեղը:

Հոդվածում նշվում է, որ Սամվել Կարապետյանը հայտարարել է, թե մտադիր է մասնակցել նաև տրանսպորտային հանգույցների կառուցման աշխատանքներին, որոնց առայժմ ներդրողներն այնքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում:

Ստուգեք՝ որքանով եք ծանոթ Հայաստանի տնտեսությանը։ Թեստ

«Ֆորբս»-ը նաև նշում է, որ գործարար ակտիվության ու սպառողական պահանջարկի նվազման պատճառով ռուսական անշարժ գույքի վարձակալության շուկայի առաջատարների եկամուտները կրճատվել են ռեկորդային չափով:

«Ֆորբս»-ի մասնագետները հաշվել են, որ 2015 թվականին Ռուսաստանի անշարժ գույքի շուկայի 30 խոշորագույն ներկայացուցիչների եկամուտները նվազել են 25%-ով: Եթե 2014 թվականին վարձակալությամբ տարածքներ տրամադրողների եկամուտը կազմել էր 9.354 միլիարդ դոլար, ապա 2015 թ.՝ ընդամենը 7.135 միլիարդ դոլար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ո՞ր ժամին նշանակել կարևոր հանդիպումները

Եթե կարծում եք, որ հանդիպման արդյունքի հարցում ժամը կապ չունի, սխալվում եք։

Ամենից շատ միլիարդատերեր տված 10 ամերիկյան բուհերը. Forbes

Առաջին տեղում Հարվարդի համալսարանն է։ Այս բուհում սովորածների թվում կա 35 միլիարդատեր

Գնչուները Օբնինսկում կեղծ բիթքոյն-մետաղադրամ են վաճառել մի քաղաքացու

Գնչուները նրան առաջարկել են «շահավետ գործարք» կատարել՝ 1000 ռուբլով գնել 2 բիթքոին։