Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աննա Տեր-Վարդանյան. ԿՀՎ աշխատակիցն ու ԱՄՆ Ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագը

Վերադարձ լուրերի բաժին

14:17 , 24 Ապրիլ 2017

Աննա Տեր-Վարդանյանը այն 26 հազար ամերիկացի կանանց թվում էր, որոնք համալրել էին ԱՄՆ Ռազմածովային ուժերի շարքերը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Նրա քույրը՝ Ջին Օլիվերը, ծառայում էր ԱՄՆ նավատորմում, եղբայրը՝ Էնդրյուն, ԱՄՆ զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հատվածում էր, մայրը նույնպես ցանկանում էր միանալ նավատորմին, սակայն տանը մնալով՝ ծառայում է Կարմիր խաչում: Զինվորական ծառայության 20 տարիների ընթացքում Տեր-Վարդանյանը ծառայել է գրեթե ողջ ԱՄՆ-ում՝ Սան Ֆրանցիսկոյից և Վաշինգտոնից մինչև Բոստոն և Օհաու կղզի (Հավայի), որտեղ տեղակայված է Փերլ-Հարբորը:

Չնայած ծառայության դժվարություններին, Տեր-Վարդանյանը արժանացել է ղեկավարության վստահությանն ու աչքի ընկել համառությամբ և կարգապահությամբ:

Գերագույն գլխավոր ավագ կոչումը Աննա Տեր-Վարդանյանն ստացել է 1959 թվականին Նյուփորթի (Ռոդ Այլենդ) ռազմածովային քոլեջում որպես Global Strategy Officer-ի օգնական ծառայության ժամանակ և դարձել ԱՄՆ զինված ուժերում ծառայող առաջին կինը, ով արժանացել է E-9 կոչման:

Պաշտոնի բարձրացումից հետո Տեր-Վարդանյանը նշանակվել է ՆԱՏՕ-ում (Փարիզ) ԱՄՆ Ազգային ռազմական ներկայացուցչի պաշտոնում: Այդ պաշտոնում նա առաջին անգամ հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու հետ:

1963թ. Աննան լքում է ԱՄՆ Ռազմաօդային ուժերը և ծառայության անցնում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունում, որտեղ աշխատում է մինչև թոշակի անցնելը:

Մահացել է 2011 թվականի օգոստոսի 4-ին, 90 տարեկան հասակում։ Թաղված է Վաշինգտոնի Առլինգտոնի ազգային գերեզմանատանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռիմա Կազումյան. EMPORIO ARMANI-ի միակ հայուհին

Իտալիայում Ռիման հնարավորություն է ստացել մասնակցել լավագույն ուսանողների մրցույթին, որտեղ նրան նկատել են ու հրավիրել Frankie Morello ընկերություն՝ ստաժորություն անելու, այնուհետ Emporio Armani

Ցարական Ռուսաստանի ամենահարուստ հայը՝ Սեմյոն Աբամելեք-Լազարև

Սեմյոն Աբամելեք-Լազարևի կարողությունը գնահատվել է 44 մլն ռուբլի, ինչի շնորհիվ ընդգրկվել է ռուսական կայսրության ամենահարուստ մարդկանց եռյակում

«Մենք ամեն օր պայքարում ենք՝ ապագայի համար». Alibaba-ի հիմնադիր

Ջեք Ման Դավոսում պատասխանել է լրագրողների հարցերին