Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աննախադեպ Բյուջե 2020-ը

Վերադարձ լուրերի բաժին

Parliamentmonitoring.am-ը վերուծել է ՀՀ կառավարության ներկայացրած 2020 թ. բյուջեի նախագիծը և հանգել մի քանի կարևոր եզրակացության: Ըստ աղբյուրի՝ 2020 թ. համար կառավարությունը նախատեսել է աննախադեպ մեծ պետական բյուջե: Եկամուտները պլանավորվել են 1տրլն 697 մլրդ դրամ՝ 2019 թ. 1տրլն 496 մլրդ դրամի փոխարեն, իսկ ծախսերը`1 տրլն 880 մլրդ դրամ՝ 1տրլն 648 մլրդ դրամի փոխարեն: Այսինքն, հաջորդ տարի այս տարվա բյուջեի համեմատ 201 մլրդ դրամ կամ մոտ 400 մլն դոլար ավելի եկամուտ և 240 մլրդ դրամ կամ մոտ 480 մլն դոլար ավելի ծախսեր են նախատեսվել: «ՀՀ որևէ կառավարություն որևէ բյուջեով նախորդ տարվա համեմատ եկամուտների ու ծախսերի այսպիսի թռիչքաձև աճ չի պլանավորել` այն մոտ կրկնակի պակաս է եղել: Թե՛ ծախսերը, թե՛ եկամուտը գործող բյուջեի համեմատությամբ ավելացել են 13-14 տոկոսով»,- գրում է աղբյուրը:

«Կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործում, որպես մշտական քաղաքական իրողություն: Ակնհայտ է, որ այսպիսի քաղաքական նպատակի իրագործումը հնարավոր է միայն ամուր տնտեսական հենքի առկայության դեպքում՝ որպես նպատակ ունենալով նաև մրցակցային տնտեսության զարգացումը և հանրային միջոցների արդար բաշխումը»,- նշված է փաստաթղթում։ Կառավարությունը սեպտեմբերի 30-ին հաստատել է 2020 թ. պետական բյուջեն և այն ուղարկել է խորհրդարանի դատին:

Աննախադեպ ցուցանիշները շարունակվում են

Կայքը նշում է, որ ծախսերի ու եկամուտների այս մեծությունը, բնականաբար, ազդեցություն կունենա բյուջեի մյուս ցուցանիշների վրա: Նույնն է թողնված, սակայն, ՀՆԱ-ի աճի ցուցանիշը` 4,9 տոկոս: Թեև այս տարվա համար գործադիրը կանխատեսում է նախատեսվածից ավելի` 6,3 տոկոս աճ: Ընդ որում, նախատեսվում է արդյունաբերության 5 տոկոս, գյուղատնտեսության 0,5, շինարարության 4 և ծառայությունների 6 տոկոս աճ: Աղբյուրը նշում է, որ Կենտրոնական բանկը համամիտ է կառավարության հետ` մեր երկրի տնտեսությունը կաճի 4,9 տոկոսով, այս ցուցանիշի վրա է կանգ առել նաև Համաշխարհային բանկը, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամաբ՝ եկող տարի մեր տնտեսությունը մի փոքր քիչ կաճի` 4,5 տոկոս:

Հարկերը, որոնք եկամուտների գերակշիռ մասն են կազմում, նախատեսվում է հասցնել ՀՆԱ-ի 22,6 տոկոսի 2019 թ. 20,7 տոկոսի փոխարեն, իսկ ծախսերը` 26,5 տոկոսի 2019 թ. 24,4 տոկոսի փոխարեն: «Նշենք, որ սա նույնպես աննախադեպ ցուցանիշ է մեր երկրի տնտեսության համար: Համեմատելու համար հիշեցնենք, որ նույն ԱՄՀ-ն ՀՀ կառավարությանը խորհուրդ է տվել տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը բարելավել 0, 3-0, 4 տոկոսով»,- գրում է կայքը: Նախորդ կառավարությունները գործել են այդ ցուցանիշների շրջանակում: Հարկեր/ՀՆԱ-ն այն ցուցանիշն է, որը ցույց է տալիս տնտեսության մեջ ստվերի առկայությունը: Եվ եթե այս կառավարությունը նախատեսում է հարկեր/ՀՆԱ-ն բարձրացնել մոտ 2 տոկոսով, ուրեմն, ստվերային տնտեսության զգալի կրճատում է սպասվում:

Սեպտեմբերի 16-ին Վանաձորում հրավիրված ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե սպասվում է, որ 2019թ. հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կավելանա 1.3-1.5 տոկոսով: Մինչդեռ բյուջեով նախատեսված էր ավելացնել կրկնակի քիչ` 0,7 տոկոս: «Սա նշանակում է, որ այդ 2020թ. այդ ցուցանիշը կիսով չափ ապահովվել է այս տարի»,- եզրակացնում է աղբյուրը:

2020 թ. ավելանալու է նաև դեֆիցիտը` պետական պարտքը` կազմելով 182,6 մլրդ դրամ՝ այս տարվա 151 միլիարդի փոխարեն: Բայց կառավարությունը նախատեսում է այդ ողջ գումարը ներգրավել ներքին աղբյուրներից` պետական պարտատոմսերի, մուրհակների ու այլ միջոցների հաշվին և արտաքին պատք չվերցնել: Ըստ parliamentmonitoring.am-ի՝ դա նույնպես աննախադեպ երևույթ է մեր երկրի առնվազն վերջին 10 տարիների համար:

Խոշոր ծախսերը

2020 թ. այս աննախադեպ բյուջեով կառավարությունը նախատեսել է 13.000 դրամով բարձրացնել նվազագույն աշխատավարձը և այն 55 հազար դրամից դարձնել 68 հազար դրամ, 10 տոկոսով բարձրացնել նաև կենսաթոշակները: Այդ գումարները ևս ներառված են բյուջեի նախագծում:

Բյուջեի ամենամեծ ծախսերը` ավելի քան 489 մլրդ դրամը, բաժին է ընկնում սոցիալական պաշտպանությանը: Մեծությամբ երկրորդը գումարը հասել է ընդհանուր բնույթի ծառայություններին` 347 մլրդ դրամ: Ծախսերի երրորդ ահռելի մասը բաժին է հասել պաշտպանության ոլորտին` 310 մլրդ դրամ: Բյուջեում չորրորդ և հինգերրորդ տեղերում են կրթության և առողջապահության ոլորտները համապատասխանաբար 163 մլրդ և 111 մլրդ դրամով: Եվ պետական պարտքի սպասարկմանը տրամադրվել է 169 մոտ մլրդ դրամ:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրի կայքում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ucom-ի 4G+ ցանցում զանգելու VoLTE հնարավորությունն իրական է iPhone օգտատերերի համար

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է iOS 13 օպերացիոն համակարգով աշխատող iPhone-ի կարգավորումներից նախ ակտիվացնել VoLTE ծառայությունը՝ մուտք գործելով Settings –> Cellular –> Cellular Data Options –> Voice & Data: Այնուհետև պետք է ընտրել 4G, VoLTE On տարբերակը։

Յունիբանկը թողարկել է 5.25% եկամտաբերությամբ նոր դոլարային պարտատոմսեր

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 դոլար է, գնման նվազագույնը ծավալը` 1 000 դոլար: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է: Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել Յունիբանկի գլխամասային գրասենյակում կամ 51 մասնաճյուղերից ցանկացածում:

ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է Արցախի պետնախարարի հետ

Կողմերը նշել են, որ մակրոտնտեսական՝ մասնավորապես հարկաբյուջետային քաղաքականության հարցերում հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա: