Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Անձնագրային ո՞ր ծառայությունների համար պետտուրք չի գանձվում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

11:31 , 31 Հոկտեմբեր 2016

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև տարածքային անձնագրային ծառայությունների կողմից մատուցվող այն ծառայությունների ցանկը, որոնց համար պետական տուրք չի գանձվում։ Դրանք են.

1) հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելիս,
2) հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելիս,
3) 16 տարին չլրացած երեխաներին, իչպես նաև փախստական ճանաչված անձանց հաշվառելիս,
4) 16 տարին չլրացած երեխայի հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս,
5) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս,
6) անձնագրային տվյալների վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս,
7) հին նմուշի անձնագիրը 16 տարեկանը լրանալուց հետո 1-ին անգամ տրամադրելիս,
8) հին նմուշի անձնագիրը աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամին տրամադրելիս,
9) նույնականացման քարտը աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամին տրամադրելիս,
10) նույնականացման քարտն առաջին անգամ տրամադրելիս, եթե 16 տարին լրանալուց հետո անձը չի ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր,
11) հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս, երբ
ա) դիմողը միայնակ կենսաթոշակառու է,
բ) դիմողը առաջին և երկրորդ խմբի հաշմանդամ է,
գ) դիմողը ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվող անձ է,
12) քաղաքացիության վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս,
13) ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս,
14) փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրելիս,
15) Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված դեպքերում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև ՀՀ մուտքի արտոնագիր տրամադրելիս:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգից օգտվել է 54 550 քաղաքացի

«Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգը ֆիզիկական անձանց համար դյուրինացրել է սահմանահատման գործընթացը,

Կառուցվածքային և կադրային փոփոխություններ Արցախի կառավարությունում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: